Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակել



Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը իր պաշտոնական տելեգրամյան ալիքում հանդես է եկել ուղերձով։

«Արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ մեր ընկերության պահեստները ենթարկվում են ահաբեկչական հարձակումների։ Ինչո՞ւ հենց մեր պահեստները։ Wildberries-ը ժողովրդական մարքեթփլեյս է, որից օգտվում է մեր երկրի գրեթե յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներ։ Հետևաբար, մեզ հասցվող հարվածները միաժամանակ հարվածներ են տասը երկրներում ապրող հարյուր միլիոնավոր մարդկանց՝ մեր աշխատակիցներին, վաճառողներին, արտադրողներին, լոգիստիկ գործընկերներին, պատվերների տրամադրման կետերի (ՊՏԿ) սեփականատերերին, հազարավոր այլ ձեռնարկատերերի, կատարողներին և գնորդներին, որոնց թվում կան նաև սոցիալապես անապահով մարդիկ։

Wildberries-ի ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումները խաղաղ բնակիչների դեմ ուղղված հարձակումներ են։ Եվ կրկին ընդգծեմ՝ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների։ Մեր էկոհամակարգում բիզնես են վարում տասնյակ հազարավոր մարդիկ Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից և Չինաստանից։ Այս երկրների ձեռնարկատերերը նույնպես կրել են միլիարդավոր վնասներ։
Համացանցում տեսնում եմ «բազմոցային փորձագետների» քննարկումները մեր օբյեկտների պաշտպանության, հակաօդային պաշտպանության և այլ թեմաների վերաբերյալ։

Կրկնում եմ՝ մեր պահեստները համալրված են պաշտպանության բոլոր հասանելի միջոցներով։ Հարձակումների առաջին իսկ օրվանից մենք ամեն օր ուժեղացնում և ամրապնդում ենք պաշտպանական համակարգը՝ կիրառելով նաև ինժեներական լուծումներ։ Հասկանալի պատճառներով մանրամասներ չեմ կարող հայտնել, սակայն վստահ եղեք՝ մենք ամեն օր արդիականացնում ենք պաշտպանության համակարգերը։ Այն փաստը, որ մեզ հաջողվում է հետ մղել հարձակումների մեծ մասը, դրա ուղղակի ապացույցն է։ Եվ սա այն պայմաններում, երբ ահաբեկիչներն ամեն օր մեծացնում են իրենց կրակային հզորությունը։ Օրինակ՝ միայն Եկատերինբուրգի պահեստի ուղղությամբ, որտեղ ավտոկայանատեղիում մեքենաներ էին այրվել, արձակվել էր ինքնաթիռային տիպի ավելի քան 200 անօդաչու թռչող սարք։

Այժմ ցանկանում եմ պատմել մեր օբյեկտների հրդեհային անվտանգության մասին։
2024 թվականից, երբ ստեղծվեց մեր միավորված ընկերությունը, մենք, փառք Աստծո, ամբողջությամբ վերակառուցեցինք պահեստների հրդեհային անվտանգության համակարգը։ Այս երկու տարիների ընթացքում ստեղծել ենք սեփական հակահրդեհային ստորաբաժանումներ, բոլոր օբյեկտները համալրել ենք ամենաժամանակակից հրդեհաշիջման համակարգերով, ինքներս արտադրում ենք անհրաժեշտ բաղադրիչները և պարբերաբար անձնակազմի համար կազմակերպում ենք տարհանման վարժանքներ։ Մոտ երկու հազար մարդ ամեն օր ապահովում է մեր բոլոր պահեստների հրդեհային անվտանգությունը։ Ծառայությունը ղեկավարում է ներքին ծառայության գնդապետ, Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից, որն ունի հրդեհաշիջման ոլորտում ավելի քան 26 տարվա փորձ։

Սա մեզ թույլ է տվել և շարունակում է թույլ տալ ապահովել մարդկանց անվտանգությունը պահեստներում, օպերատիվ կերպով տեղայնացնել հրդեհները և հնարավորության սահմաններում պահպանել մեր վաճառողների ապրանքների ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ արդյունաբերական օբյեկտների, նավթավերամշակման գործարանների կամ մարքեթփլեյսների պահեստների վրա հարվածող անօդաչու թռչող սարքերը կրում են խոցող տարրեր, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տուժեն։

Մեր պահեստների նկատմամբ ահաբեկչական հարձակումները համարվում են անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հանգամանքներ։ Այս կետի առկայությունը կամ բացակայությունը օֆերտաներում որևէ նշանակություն չունի, ուստի, օրենքի համաձայն, այդ վնասները ենթակա չեն փոխհատուցման։ Ցավոք, համացանցում հայտնվել են բազմաթիվ խարդախներ և իրավաբաններ, որոնք փորձում են շահույթ ստանալ մեր ընդհանուր դժբախտությունից՝ օգտվելով իրավիճակից և մարդկանց անտեղյակությունից՝ առաջարկելով իրենց ծառայությունները խնդիրները լուծելու համար։ Այդ պատճառով դիմում եմ մեր բոլոր վաճառողներին։ Հարգելի գործընկերներ, վստահեք միայն հաղորդակցության պաշտոնական ալիքներին, մեր ընկերությանը և պետությանը։ Ներկա իրավիճակում ձեզ կարող ենք օգնել միայն մենք և պետությունը։

Պատմեմ, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում այժմ։
Մենք հանդես ենք եկել որպես փոքր և միջին բիզնեսի շահերի ներկայացուցիչ և արդեն երկրի կառավարության հետ քննարկել ենք տուժած բոլոր ձեռնարկատերերին աջակցելու համալիր միջոցառումները։ Այժմ մշակվում է միասնական համակարգ, որի շրջանակում օգնություն կստանա յուրաքանչյուր տուժած։ Առաջիկա օրերին այդ միջոցառումների ամբողջ փաթեթը կհրապարակվի։

Մինչ այդ համակարգը մշակվում է, մենք արդեն իրականացրել ենք աջակցող վճարումների երկու փուլ այն վաճառողների համար, որոնց ապրանքները տուժել են հարձակումների հետևանքով։ Երկրորդ փուլում ընդգրկվել է փոքր և միջին բիզնեսի գրեթե 100 հազար ներկայացուցիչ, որոնցից շատերն արդեն ստացել են համապատասխան վճարումները։

Մեր խոշոր գործընկերների համար մենք մեր հաշվին ավելացրել ենք մշտական գնորդի զեղչը նրանց ապրանքների նկատմամբ, տրամադրել ենք վարկային արձակուրդներ մեր բանկում, ինչպես նաև ներդրել ենք աջակցության մի շարք այլ միջոցներ։
Հաջորդ շաբաթվանից նախատեսում ենք կազմակերպել առկա հանդիպումներ առավել տուժած տարածաշրջանների ձեռնարկատերերի հետ, որպեսզի հասցեական լուծենք ստեղծված իրավիճակից բխող նրանց հրատապ խնդիրները։

Ես արդեն ասել եմ, որ այժմ առավելագույն արագությամբ վերակառուցում ենք մեր լոգիստիկ ենթակառուցվածքը, մեր գործընկերների ապրանքները բաշխում ենք տարբեր լոգիստիկ օբյեկտների միջև, որպեսզի պահպանենք դրանց առաքման արագությունն ու շրջանառությունը։ Ձեր և ձեր ապրանքների անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեմ կարող բացահայտել մանրամասները, սակայն վստահ եղեք՝ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ։ Մենք երբեք ձեզ չենք հիասթափեցրել և միշտ գտել ենք ցանկացած խնդրի լուծումը։ Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու ներկայիս իրավիճակը պետք է բացառություն լինի։

Մենք արդեն ստացել ենք տասնյակ առաջարկներ Ռուսաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս լոգիստիկ հզորությունների վարձակալության վերաբերյալ, և պայմանագրերի մի մասն արդեն կնքվել է։ Բացի այդ, շուտով շահագործման կհանձնենք նաև այն օբյեկտները, որոնք կառուցել ենք մեր գործունեության երկրներում։

Մեզ հարվածելով՝ ահաբեկիչները փորձում են քողարկել իրենց իրական նպատակները և մեղադրում են մեզ, թե իբր մենք վաճառում ենք ռազմական նշանակության ապրանքներ։ Սակայն դուք կարող եք բացել ցանկացած համաշխարհային մարքեթփլեյս՝ Amazon-ը կամ Alibaba-ն, և տեսնել՝ արդյոք մեզ մոտ կա՞ որևէ ապրանք, որը նրանց մոտ չկա։

Ահաբեկիչների գործողություններում չկա և չի կարող լինել ոչ տրամաբանություն, ոչ առողջ բանականություն, ոչ էլ ռացիոնալություն։ Հակառակորդն ինքն է հրապարակայնորեն հայտարարել, որ Wildberries-ի դեմ իրականացվող հարձակումներն ուղղված են Ռուսաստանի շարքային քաղաքացիների դեմ։ Նրանց միակ նպատակը ճնշում գործադրելն է, իրավիճակն ապակայունացնելը և մեծ թվով մարդկանց մոտ խուճապ ու ցնցում առաջացնելը։
Միակ բանը, որ հիմա կարող ենք անել, սառնասրտորեն մոտենալ իրավիճակին, Ռուսաստանի ձեռնարկատիրական համայնքով ունենալ վերակազմակերպման ծրագիր մոտակա ժամանակահատվածի համար, հարմարվել և վերափոխվել։ Մենք՝ ձեռնարկատերերս, դա կարողանում ենք անել ինչպես ոչ ոք։

Մենք տեսնում ենք, որ այս իրավիճակը միավորել է բոլորին․ ձեռնարկատերերը, գնորդները և բիզնես համայնքները համախմբվում են՝ խնդիրը միասին լուծելու համար։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք փոքր և միջին բիզնեսին հաղթահարել այս բարդ իրավիճակը։ Որովհետև Wildberries-ը հենց դուք եք։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք»,- ասվում է ուղերձում։


Լրահոս

Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան
Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան
Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան
ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը
44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին
Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան
Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան
Սա նորմալ չէ, հաշտ չենք սրա հետ. պատասխան տալու ժամանակը գալու է. Լևոն Քոչարյան
Եկեղեցու հետ կապված հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. Քոչարյան
Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում». Սլուցկի․ Ռուսաստանը կոշտ պատասխան է տվել Գերմանիային
Վաղեմության ժամկետները հաղթահարելու համար ձևական բաներ են գտել, փոխկապակցել Քոչարյաններ ընտանիքի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ

Բենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ

Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»

Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի

Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը

Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում

WSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումը

Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին

Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալ

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին

Իրանը Հարավային Կորեային զգուշացրել է զորքեր ուղարկելու դեպքում լուրջ հետևանքների մասին

Լիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասին

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան

Ուիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է Լեհաստանը

Պեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայում

Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ

Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով

ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է