Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Թեեւ ՔՊ իշխանությունը օրուգիշեր պայքար է մղում Ռուսաստանի դաշնության դեմ՝ մեղադրելով Կրեմլին հիբրիդային հարձակումների մեջ, ամեն դեպքում ՀՀ-ն շարունակում է սերտ և արդյունքահեն հարաբերությունները ՌԴ-ի հետ պահպանել։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ՀՀ Կառավարության ծրագրի (2021-26) 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, և պարզվեց, որ ԱՄՆ-ի հետ ունենք հարաբերությունների որակական բարձրացում, ՌԴ-ի հետ՝ ծավալ ու ինտենսիվ կապեր։ 2025 թվականի պաշտոնական զեկույցի տվյալները ցույց են տալիս երկակի պատկեր. Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ակնհայտորեն ստացել են նոր քաղաքական որակ, մինչդեռ Ռուսաստանի հետ կապերը, նույնիսկ անկման պայմաններում, շարունակում են մնալ անհամեմատ ավելի խորը՝ թե՛ շփումների ինտենսիվությամբ, թե՛ տնտեսական ծավալով։


Այսինքն՝ եթե խոսքը քաղաքական վերաձևակերպման մասին է, առաջընթացը ամերիկյան ուղղությամբ է, իսկ եթե չափանիշը գործնական կապերի ծավալն է, ռուսական ուղղությունը դեռ գերակշռում է։ Պաշտոնական փաստաթղթում Ռուսաստանի մասով արձանագրված է, որ «2025 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը»։ Նույն հատվածում հատուկ ընդգծվում է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել են 4 հանդիպում և 5 հեռախոսազրույց»։ Սա արդեն ցույց է տալիս, որ Մոսկվայի հետ կապը ոչ միայն պահպանվել է, այլ նաև մնացել է ինտենսիվ քաղաքական շփումների մակարդակում։


Ռուսաստանի ուղղությամբ ամենախոսուն ցուցանիշը, սակայն, առևտրաշրջանառությունն է։ Փաստաթղթում նշվում է. «2025 թվականին ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով շուրջ 38,3%-ով»։ Թեև անկումը խոշոր է, նույնիսկ այդ պայմաններում թիվը մնում է այնպիսի ծավալի, որ ամերիկյան ուղղությունը դեռ չի մոտենում դրան։ ԱՄՆ-ի դեպքում պատկերը այլ է։


Փաստաթղթում հստակ ձևակերպված է. «2025 թվականի ընթացքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի»։ Այս որակական փոփոխության առանցքային դրվագը եղել է այն, որ «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»։


ԱՄՆ-ի ուղղությամբ արձանագրվել են նաև այլ զարգացումներ։ Մասնավորապես, նշվում է, որ «Փետրվարի 3-5-ը ՀՀ վարչապետը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին, հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ»։ Բացի այդ, փաստաթուղթը ցույց է տալիս, որ ամերիկյան աջակցությունը միայն քաղաքական մակարդակում չի մնացել։


Օրինակ՝ նշված է. «ԱՄՆ պետդեպարտամենտության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի աջակցությամբ Բրյուսի անվան դպրոցը Հայաստանում սկսել է TRIPP ծրագրի իրականացման նպատակով 145 մլն դրամի փաթեթի մասին»։ Նշվում է նաև, որ «կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ», իսկ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ««123 համաձայնագիր» շուրջ բանակցությունների մեկնարկի հետևել է ՀՀ և ԱՄՆ իրավասու մարմինների ներկայացուցիչների առաջին բանակցությունների փուլը»։


Սակայն տնտեսական թվերը ԱՄՆ-ի դեպքում համեստ են։ Պաշտոնական տվյալով՝ «2025 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 348 մլն ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով 15,2%-ով»։ Այս ցուցանիշը գրեթե 22 անգամ փոքր է, քան Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը։ Այսպիսով, փաստերն առնվազն երկու տարբեր եզրակացություն են պարտադրում։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսօր ավելի արագ աճող, քաղաքականորեն ավելի ջերմ ու հեռանկարային ուղղություն են, քանի որ դրանք բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի և ստացել նոր ինստիտուցիոնալ ձևաչափ։ Բայց արդյունավետության գործնական չափանիշներով՝ հատկապես առևտրի, բարձր մակարդակի մշտական կապերի և ընդհանուր ներգրավվածության տեսանկյունից, Ռուսաստանը դեռ մնում է Հայաստանի ավելի սերտ գործընկերը։


Կարճ ասած, եթե հարցը դրվի, թե որ ուղղությունն է 2025-ին ավելի «ջերմ», ապա պատասխանն ավելի շատ ԱՄՆ-ն է, քանի որ հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են նոր մակարդակի։ Եթե հարցը դրվի՝ որ ուղղությունն է ավելի «սերտ» և գործնականում ավելի ազդեցիկ, ապա պատասխանն առայժմ Ռուսաստանն է՝ 4 հանդիպում, 5 հեռախոսազրույց և 7,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառությամբ։


Այսինքն՝ Հայաստանը 2025-ին Վաշինգտոնի հետ ստացել է քաղաքական վերելք, բայց Մոսկվայի հետ դեռ պահպանում է ավելի ծանրակշիռ և նյութական կապը»։

Լրահոս

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին
Շոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում
Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews
«Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք
Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր
Օձի նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի պատվին (լուսանկար)
Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել
Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով
Ավտոմեքենան մխրճվել է զբոսաշրջիկների բազմության մեջ Կրետեում. Կան վիրավորներ
Կարևոր
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ)
Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին
Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր
ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ
Փաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ Աբրահամյան (տեսանյութ)
Նման սրիկաների համար ներում չկա. Մեդվեդև
Հարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. Իսպանիա

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը