Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը և դրա համար ներգրավված ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը։


Խոսքը «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագրի մասին է, որով, պաշտոնական պատասխանի համաձայն, Հայաստանին տրամադրվում է «102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։


Անվճար բուժումն արվում է վարկով Պետական մարմնի պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահական այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով։ Իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական և սոցիալական հարց է առաջացնում. եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ, բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության՝ նաև ավելի հասանելի կամ «անվճար» բուժում, ապա ինչո՞ւ է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհով։


Առավել ևս, երբ երկիրը մտնում է քաղաքական առումով զգայուն շրջան և մոտենում է նախընտրական փուլին, հարցն ավելի քան բնական է դառնում՝ արդյոք քաղաքացիներին ներկայացվող սոցիալական այս խոշոր խոստումը կառուցվում է երկարաժամկետ ֆինանսական կայունության վրա, թե՞ վարկային միջոցներով ձևավորվող մի մեխանիզմի, որը կարող է ծառայել նաև նախընտրական սպասումներ գեներացնելու նպատակին։


Սա հարց է, որի պատասխանը պետությունը պարտավոր է տալ ոչ թե քարոզչական, այլ ֆինանսական մանրամասն հաշվարկներով։ Paused Պարզաբանում՝ առանց թվերի Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ պաշտոնական գրությամբ հաղորդվել է, որ «Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։


Նույն պատասխանի համաձայն՝ «Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները»։ Թղթի վրա այս ձևակերպումները հնչում են գրավիչ, բայց խնդիրը հենց այստեղ է. պետությունը ներկայացնում է մեծ նպատակներ, սակայն չի բացում ամենակարևոր թվերը։


Մասնավորապես, հարցմանը տրված պատասխանում բացակայում է հստակ տեղեկությունը, թե 102 մլն եվրոյից որքանն է ուղղվելու հենց Առողջության համապարփակ ապահովագրության գործարկմանը, որքանն է ծախսվելու առաջնային բուժօգնության բարելավման վրա, որքանն է հատկացվելու տեղեկատվական համակարգերին, խորհրդատվական ծառայություններին, վերապատրաստումներին կամ ծրագրի կառավարմանն ու սպասարկմանը։ Փոխարենը ներկայացվել է միայն ծրագրի կառուցվածքը՝ նշելով, որ այն բաղկացած է հետևյալ մասերից.


«Արդյունքների ոլորտ 1. Բժշկական օգնության որակի բարելավում», «Արդյունքների ոլորտ 2. Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում», «Արդյունքների ոլորտ 3. Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում»։


Այսինքն՝ նշված են ընդհանուր ուղղությունները, բայց ոչ դրանց գինը։ Իսկ առանց դրա հնարավոր չէ հասկանալ՝ խոսքը իրականում ապահովագրական համակարգի ֆինանսավորման մասին է, թե առողջապահության տարբեր ուղղություններով բաշխվող լայն ծրագրի, որի շրջանակում ապահովագրության թեման ընդամենը քաղաքականորեն շահավետ վերնագիր է։


Լողացող տոկոս, մինչև 2049 վճարում Պաշտոնական պարզաբանմամբ՝ վարկի պայմաններն այսպիսին են. «Վարկի գումար՝ 102,000,000 եվրո», «Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող», իսկ «Վարկի լողացող տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ, 16.08.2024 թ. դրությամբ կազմում է 4.577% (3.367% + 1.21%)»։


Բացի այդ, սահմանված է «Պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ», ինչպես նաև «Միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով»։ Վարկի մարման պայմաններով՝ «Վարկի մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի», իսկ «Մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039 թ. հուլիսի 15-ից մինչև 2049 թ. հունվարի 15-ին՝ վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով»։


Այստեղ արդեն պարզ է դառնում մեկ այլ կարևոր հանգամանք. առողջապահական բարեփոխման անվան տակ վերցվում է երկարաժամկետ պարտք, որի բեռը մնալու է տարիներ շարունակ։ Այսինքն՝ այսօր քաղաքացիներին ներկայացվում է սոցիալական պաշտպանության ընդլայնման խոստում, բայց դրա ֆինանսական հետևանքները տեղափոխվում են ապագա՝ պետական պարտքի տեսքով։


Պատասխանում առանձին ընդգծվել է նաև, որ «Վարկային ծրագիրն արդյունքահեն է, այսինքն՝ Ծրագրով սահմանված մասհանման հետ կապակցված ցուցանիշներին /ՄԿՑ/ հասնելու համար միջոցները հատկացվելու են պետական բյուջեից, և դրանց հասնելուն պես Համաշխարհային բանկի կողմից կմասհանվեն գումարները, կուղղվեն պետական բյուջե և ոչ անմիջապես Առողջապահության նախարարություն»։


Վարկը մտնում է բյուջե, դուրս գալիս հիվանդանոցներ Սա կարևոր մանրամասն է, որովհետև ստացվում է՝ գումարները չեն գնում անմիջապես առողջապահական գերատեսչությանը, այլ մտնում են պետական բյուջե։


Ու հենց այստեղ է առաջանում թափանցիկության հիմնական խնդիրը. եթե միջոցները բյուջե են մուտքագրվում, ապա հանրությունը պետք է հստակ իմանա՝ կոնկրետ ինչ արդյունքների դիմաց են մասհանումներ կատարվել, ինչ չափի գումարներ են արդեն մուտքագրվել, և հատկապես՝ այդ գումարներն ինչ ուղղություններով են հետո ծախսվել։


Մինչդեռ պաշտոնական պատասխանում միայն նշվում է, որ «Ծրագիրը ներկայումս գտնվում է իրականացման փուլում և արդեն իրականացվել են մասհաննումներ այն ցուցանիշների համար, որոնք կատարվել են Առողջապահության նախարարության կողմից։ Ծրագիրը կավարտվի 2029 թվականին»։


Սակայն այդպես էլ չի ասվում՝ որ ցուցանիշներն են կատարվել, քանի եվրո է արդեն մասհանվել, այդ գումարները բյուջեում ինչ տողով են անցել, և դրանցից որքանն է ուղղվել հենց այն գաղափարին, որի անունով հանրությանը ներկայացվում է այս ողջ բարեփոխումը՝ առողջության համապարփակ ապահովագրությանը։ Ինչու 102 մլն եվրո. հաշվարկ չկա  Առանձնապես ուշագրավ է նաև, որ պետությունը չի պատասխանել ամենանուրբ հարցերից մեկին՝ ինչու է ընտրվել հենց 102 մլն եվրո չափը։ Որևէ հաշվարկ, հիմնավորում կամ մեթոդաբանություն չի ներկայացվել, թե այդ թիվը ինչպես է ձևավորվել։


Դա բխե՞լ է ապահովագրական համակարգի ակտուարական գնահատումներից, բուժծառայությունների սպասվող ծավալից, առաջնային օղակի վերազինման արժեքից, թե՞ պարզապես բանակցությունների արդյունք է եղել միջազգային գործընկերոջ հետ։ Այս հարցը անպատասխան է մնացել։ Եվ հենց այստեղ է հիմնական հակասությունը. մի կողմից՝ հանրությանը ներկայացվում է առողջապահական համակարգի արմատական բարեփոխման խոստում, որը պետք է նվազեցնի մարդկանց գրպանից վճարումները և բուժօգնությունն ավելի հասանելի դարձնի, մյուս կողմից՝ իշխանությունը չի բացում, թե այդ խոստման իրական ֆինանսական հիմքը որն է։


Չի ասում՝ որքան գումար է գնում ապահովագրության բուն փաթեթին, որքանն է գնում ուղեկցող ծախսերին, և հատկապես՝ ինչքանով է այս ծրագիրը կայուն առանց նոր պարտքերի և հետագա լրացուցիչ բյուջետային ներարկումների։ Ստացվում է մտահոգիչ պատկեր. հնարավոր է՝ պետությունը վարկային միջոցներով փորձում է գործարկել մի համակարգ, որը հանրությանը ներկայացվում է որպես սոցիալական առաջընթաց և մարդկանց համար բժշկական ծախսերի թեթևացում։


Բայց եթե այդ համակարգի հիմքում ոչ թե երկարաժամկետ հաշվարկված, ինքնաբավ ֆինանսական մոդելն է, այլ արտաքին վարկը, ապա հարց է ծագում՝ արդյոք սա առողջապահական բարեփոխո՞ւմ է, թե՞ սոցիալական խոստման փաթեթ, որը հատկապես նախընտրական շրջանի նախաշեմին կարող է ծառայել քաղաքական նպատակների։ Այս պնդումը, իհարկե, պաշտոնապես հաստատված չէ, բայց հենց իշխանության թերի պարզաբանումներն են նման կասկածների տեղ տալիս։


Որովհետև, երբ պետությունը վերցնում է 102 մլն եվրոյի վարկ, բայց չի բացատրում դրա ներսի կառուցվածքը, չի հրապարակում հստակ բաշխումը և չի ցույց տալիս, թե որ մասն է գնալու ուղիղ ապահովագրական ծախսերին, հանրային անվստահությունը դառնում է բնական հետևանք։ Պետական մարմնի պատասխանը պարզաբանում է միայն վարկի արտաքին շրջանակը՝ «102,000,000 եվրո» գումար, «լողացող» տոկոսադրույք, 25 տարվա մարման ժամկետ, 2029 թվականին ավարտվող ծրագիր։


Բայց այն չի պատասխանում հիմնական հարցին՝ այս վարկից որքանն է ծառայելու հենց այն նպատակին, որով այն քաղաքականորեն ներկայացվում է հանրությանը՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը և քաղաքացիների բուժման ֆինանսական բեռի նվազեցմանը։


Այլ կերպ ասած՝ իշխանությունը «անվճար բուժման» կամ ավելի մատչելի բուժսպասարկման խոստման իրականացման համար հերթական վարկն է վերցրել, որի քաղաքական շահառուն ներկա իշխանությունն է, իսկ ֆինանսական բեռը կմնա ապագա հարկատուի ուսերին։ Քանի դեռ չեն հրապարակվել միջոցների մանրամասն բաշխումը, կատարված մասհանումների ծավալը, արդյունքային ցուցանիշները և ապահովագրության բուն ֆինանսական մոդելը, 102 մլն եվրոյի այս համաձայնագիրը մնում է ոչ թե լիովին թափանցիկ սոցիալական բարեփոխում, այլ բազմաթիվ բաց հարցերով ծանրաբեռնված պետական պարտավորություն»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Եվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Ալեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին
Փորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր
Ազատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)
Էստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին
Պրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ(
Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան
Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական քվեարկությունը
Կարևոր
Հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ռուսաստանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցին միջամտությունը կհամարվի ագրեսիա
Թրամփի դեմ մահափորձ է պլանավորվել.1-ամյա երեխա է մահացել (տեսանյութ)
Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի հետ հրադադարը դադարեցվել է
Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ չտեղավորվողներն Ալիևի կողմից հռչակվում են ռևանշիստներ
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ
Թեհրանը հայտնել է Լավրովի Իրան այցի մասին
Եվրոպայում ծայրահեղ շոգից կարող է մահանալ ավելի քան 10,000 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ

Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

Քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել են կիրակի օրը մեկ մարդու պես ներկա գտնվել հրապարակում. «Հրապարակ»

Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են

Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Մհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում

«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են

«Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

«Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ

«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից

«Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում

Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը