Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները առանձնանում են հատկապես տարածաշրջանային հակամարտության վերածվելու բնույթով։ Եվ այն, որպես համակարգային վերափոխումների արագացուցիչ, փոխում է ուժերի դասավորությունը, պատերազմի բնույթը, դաշինքների տրամաբանությունը և նույնիսկ ինքնիշխանության մասին դասական պատկերացումները։ Այս պատերազմը, անկախ նրանից՝ լիարժեք լայնածավալ ցամաքային ռազմական գործողությունների է վերածվում, թե ոչ, արդեն իսկ դրսևորվում է որպես նոր աշխարհակարգի ձևավորման «լաբորատորիա», որտեղ փորձարկվում են 21-րդ դարի ռազմաքաղաքական նոր մեխանիզմները։


Իսկ այս իրավիճակի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործ ունենք ոչ թե դասական «պետություն–պետություն» պատերազմական մոդելի, այլ բազմաշերտ ռազմավարական հակամարտության հետ, որտեղ ռազմական գործողությունները միայն մեկ բաղադրիչն են։ Իրանի դեմ գործողությունները ներառում են միաժամանակ ռազմական հարվածներ, տնտեսական ճնշումներ, տեխնոլոգիական սահմանափակումներ, կիբերհարձակումներ, տեղեկատվական պատերազմ և տարածաշրջանային պրոքսի ուժերի միջոցով ազդեցության մրցակցություն։ Իսկ գործողությունների դաշտը բավական ընդարձակ է, քանի որ ընդգրկում է գրեթե ողջ տարածաշրջանը՝ Իսրայելից մինչև Պարսից ծոցի երկրներ։


Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ 21-րդ դարի պատերազմները գնալով հեռանում են զանգվածային զորքերի բախումից և տեղափոխվում են ճշգրտության, տեխնոլոգիայի և վերահսկվող էսկալացիայի դաշտ։ Իսրայելի ռազմավարությունը հիմնված է կանխարգելիչ հարվածների դոկտրինի վրա, որը նպատակ ունի ոչ թե պարտության մատնել հակառակորդին դասական իմաստով, այլ կանխել նրա ռազմավարական կարողությունների հասունացումը։ Իրանի դեպքում հիմնական թիրախը միջուկային ծրագրի, հրթիռային ենթակառուցվածքների և տարածաշրջանային ազդեցության ցանցերի սահմանափակումն է։ ԱՄՆ-ի մասնակցությունն էլ ընդգծում է նոր երևույթ՝ «հեռավար գերիշխանություն», երբ գերտերությունը կարող է ուղղակիորեն չմտնել պատերազմ, բայց որոշիչ դեր ունենալ ռազմական, հետախուզական և տեխնոլոգիական աջակցության միջոցով։ Միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր երևույթներից մեկը դաշինքների ճկունությունն է։ Եթե սառը պատերազմի ժամանակ աշխարհը բաժանված էր հստակ բլոկների, ապա այժմ ձևավորվում են ժամանակավոր շահերի վրա հիմնված կոալիցիաներ։ Արաբական մի շարք պետություններ, որոնք պատմականորեն հակասություններ ունեին Իսրայելի հետ, այսօր Իրանի աճող ազդեցությունը դիտարկում են որպես ընդհանուր սպառնալիք, ինչը հանգեցրել է լուռ մերձեցումների։ Արաբական երկրները կոնկրետ վնասներ են կրում Իրանի հարվածների արդյունքում ու դրա հետ կապված ձևավորում են իրենց դիրքորոշումը։ Սա տարածաշրջանում ստեղծում է աննախադեպ իրավիճակ, որտեղ նախկին հակառակորդները համագործակցում են անվտանգության հարցերում՝ առանց պաշտոնական դաշինքների ձևավորման։ Այս պատերազմը նաև բացահայտում է «միջուկային շեմի քաղաքականության» նոր փուլը։ Իրանն այն պետություններից մեկն է, որը ձգտում է հասնել միջուկային կարողությունների սահմանագծին՝ առանց պաշտոնապես միջուկային զենք ունենալու։ Արդյունքում ձևավորվում է ռազմավարական անորոշություն, որը դառնում է զսպման գործիք։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են կանխել այդ շեմի հատումը՝ հասկանալով, որ միջուկային հավասարակշռության փոփոխությունը կվերաձևավորի ամբողջ Մերձավոր Արևելքը։ Սա ցույց է տալիս, որ ապագայի հակամարտությունները հաճախ լինելու են ոչ թե միջուկային զենքի օգտագործման, այլ դրա ձեռքբերման հնարավորության շուրջ։ Մեկ այլ կարևոր առանձնահատկություն է պատերազմի ապակենտրոնացումը։ Իրանը հազվադեպ է ուղիղ ռազմական բախման գնում, փոխարենն օգտագործում է տարածաշրջանային գործընկերների և զինված խմբավորումների ցանց՝ Լիբանանից մինչև Եմեն և Իրաք։ Այսպիսով, ստեղծվում է «ցանցային պատերազմ», որտեղ հակառակորդի վրա ճնշումը իրականացվում է միաժամանակ մի քանի ճակատներով։ ԱՄՆ-ն և Իսրայելը ստիպված են պայքարել ոչ թե մեկ բանակի, այլ ազդեցության ամբողջ համակարգի դեմ։ Սա միջազգային հարաբերություններում նոր իրողություն է, երբ պետության հզորությունը չափվում է ոչ միայն սեփական բանակով, այլ նրա ազդեցության ցանցի լայնությամբ։ Տեխնոլոգիական գործոնը ևս հիմնարար նորություն է։ Անօդաչու սարքերը, արհեստական բանականության վրա հիմնված հետախուզությունը, կիբերհարվածները և տեղեկատվական մանիպուլ յացիաները պատերազմը դարձնում են ավելի արագ, ավելի անտեսանելի և ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Պատերազմի ժամանակ ալգորիթմական վերլուծությունների հիման վրա որոշումները կարող են ընդունվել վայրկյանների ընթացքում, ինչը նվազեցնում է քաղաքական վերահսկողության ավանդական մեխանիզմները։ Սա առաջացնում է տեխնոլոգիական սխալ հաշվարկների միջոցով լայնածավալ էսկալացիայի հավանականության նոր վտանգ։ Տնտեսական պատերազմի դերը ևս աննախադեպ է։ Սանկցիաները դարձել են ռազմական գործողությունների համարժեք գործիք։ Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները նպատակ ունեն ոչ միայն թուլացնել տնտեսությունը, այլև վերաձևել հասարակական և քաղաքական ներքին հավասարակշռությունը։


Այս համատեքստում պատերազմը տեղափոխվում է նաև ֆինանսական համակարգեր, էներգետիկ շուկաներ և մատակարարման գլոբալ շղթաներ։ Նավթի գների տատանումները, ծովային երթուղիների անվտանգությունը և էներգետիկ մատակարարումների քաղաքականացումը վկայում են, որ ռազմական հակամարտությունները վերածվում են համաշխարհային տնտեսական ռիսկերի հիմնական աղբյուրի։ Այս դիմակայությունը մյուս կողմից էլ ցույց է տալիս միջազգային իրավունքի աստիճանական թուլացումը։ Կանխարգելիչ հարվածների, գաղտնի գործողությունների և սուվերեն տարածքներում իրականացվող թիրախային հարձակումների աճը ցույց է տալիս, որ անվտանգության տրամաբանությունը գերակայում է իրավական սահմանափակումների նկատմամբ։ Պետություններն ավելի հաճախ արդարացնում են ռազմական գործողությունները ազգային անվտանգության լայն մեկնաբանությամբ, ինչը ձևավորում է նախադեպային քաղաքականություն և խարխլում պատերազմ և խաղաղություն տարբերակելու դասական չափանիշները։ Մեծ տերությունների մրցակցության համատեքստում այս պատերազմը դառնում է նաև գլոբալ ուժային բալանսի փորձարկում։ Չինաստանը և Ռուսաստանը, չմտնելով ուղիղ հակամարտության մեջ, շահագրգռված են ԱՄՆ-ի ռեսուրսների կենտրոնացմամբ Մերձավոր Արևելքում, քանի որ դա թուլացնում է Վաշինգտոնի հնարավորությունները այլ տարածաշրջաններում։


Այսպիսով, Իրանի շուրջ լարվածությունը վերածվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման բաղադրիչի, որտեղ տարածաշրջանային պատերազմները դառնում են համաշխարհային մրցակցության միջնորդավորված դաշտեր։ Միաժամանակ այս հակամարտությունն ընդգծում է գլոբալ անվտանգության պարադոքսը։ Որքան ավելի զարգացած են ռազմական տեխնոլոգիաները և զսպման մեխանիզմները, այնքան մեծանում է սահմանափակ, բայց մշտական բախումների հավանականությունը։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են վերահսկվող էսկալացիայի միջոցով պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը, իսկ Իրանը՝ ասիմետրիկ պատասխաններով բարձրացնել հակառակորդի գործողությունների արժեքը։


Փաստացի, պետությունների ինքնիշխանությունը վերաիմաստավորվում է, դաշինքները դառնում են ճկուն, պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական, այլ տեխնոլոգիական, տնտեսական և տեղեկատվական համակցություն։ Միջազգային հարաբերությունները շարժվում են դեպի ավելի անկանխատեսելի, բազմաբևեռ և ցանցային համակարգ, որտեղ պատերազմը այլևս բացառություն չէ, այլ քաղաքականության շարունակական գործիք՝ մշտական ճնշման, մրցակցության և վերաձևավորման պայմաններում։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ
Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կարևոր
Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները
Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ
ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ
Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ
Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)
«Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը
Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ
Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)
Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները
Պրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Ես այսպիսի հաղթող չեմ տեսել, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն էս երկրի նկատմամբ. Ղազինյան (տեսանյութ)
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿ
Դատախազը միջնորդեց, որ Դավիթ Ղազինյանի կալանքը փոխվի վարչական հսկողությամբ և 1 մլրդ դրամ գրավով (տեսանյութ)
Չեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել
Էդ ինչի՞ց ելնելով եք 1 միլիարդ դրամ ուզում. Վարդևանյանը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»