Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը



«Ժողովուրդ» թերթը գրում է.««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս ամիսներ առաջ գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը. «Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում»։

Հանձնաժողովը նաև նշել էր, որ վարույթը վերաբերում է մասնավոր անձանց անձնական և ընտանեկան կյանքին առնչվող զգայուն տվյալների, ուստի այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է վարույթի նյութերին, սակայն, հաշվի առնելով, որ թեման անձնական բնույթի է, զերծ ենք մնում հրապարակելուց։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ի վարույթի քննությունը, որպես այդպիսին, չի էլ կայացել։ Պատճառը ոչ թե այն էր, որ բողոքն անհիմն էր, կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել էր, թե ՄԻՊ-ը որևէ խախտում թույլ չի տվել, այլ շատ ավելի պարզ ու, թերևս, անհեթեթ պատճառով՝ հանձնաժողովում պարզապես քվորում չի եղել, ու թեման փակել են։

Նկատենք, որ ԿԿ հանձնաժողովի կայքում չկա տեղադրված ո՛չ սեպտեմբերի 30-ի վարույթ հարուցելու որոշումը, ո՛չ էլ դրա ճակատագիրը։ Ինչ կաշկանդվածություն ունեն, ՄԻՊ-ից չեն պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթին ԿԿՀ-ից։Բայց հենց այստեղ է սկսվում պատմության ամենահետաքրքիր մասը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, որ քաղաքացու դիմումը վերաբերում էր այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ըստ դիմողի, դուրս էր եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և միջամտել մասնավոր ընտանեկան հարաբերություններին՝ կատարելով հարցումներ և ներգրավվելով արտերկրում գտնվող կառույցներին։

Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզեր՝ արդյո՞ք ՄԻՊ-ը պահպանել է վարքագծի կանոնները և իր լիազորությունների սահմանները։

Սակայն, մինչ հանձնաժողովը որևէ որոշում կկայացներ, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հարձակվել. նա 2026 թվականի փետրվարի 16-ին դիմել է ՀՀ բարձրագույն՝ Սահմանադրական դատարան։ ՀՀ լավագույն իրավաբան Անահիտ Մանասյանը ՍԴ-ում ոչ թե վիճարկել է կոնկրետ վարույթի օրինականությունը, այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունը՝ ընդհանրապես իր նկատմամբ նման վարույթ իրականացնելու մասով։

Ըստ ՄԻՊ-ի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող պահանջել բացատրություններ իր գործունեության վերաբերյալ, ուսումնասիրել իր գրագրությունը կամ գնահատել իր որոշումները, քանի որ դա միջամտում է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական անկախությանը։ Այսինքն՝ ՄԻՊ-ն անկախ է և ինքն է որոշում, ում իրավունքները ինչպես պաշտպանել։

Սակայն Սահմանադրական դատարանը նույնիսկ չի անցել գործի բովանդակային քննությանը։ Դատարանն արձանագրել է, որ ՄԻՊ-ը սխալ իրավական հիմքով է դիմել Սահմանադրական դատարան։Մինչ ՄԻՊ-ը Սահմանադրական դատարանում պնդում էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող միջամտել իր գործունեությանը, նույն այդ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորովին այլ դիրքորոշում էր որդեգրել, երբ խոսքը վերաբերում էր Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերի Ռուբեն Վարդանյանին։Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հրապարակայնորեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով զբաղվել նրա իրավունքների պաշտպանությամբ։Ի պատասխան՝ ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարեց.

«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։

Այսինքն՝ ՄԻՊ-ն ինքն է հայտարարել, որ եթե ենթադրյալ իրավախախտողը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը չէ, ապա ինքը նման գործերով զբաղվելու իրավասություն չունի։Եթե Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ չի կարող զբաղվել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցով, որովհետև դա դուրս է իր լիազորություններից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ դեպքում ներգրավվել է մասնավոր ընտանեկան հարաբերություններում, կատարել հարցումներ և միջամտել արտերկրում ընթացող ընտանեկան վեճին։Եթե առաջին դեպքում պատճառաբանությունը լիազորությունների բացակայությունն է, ապա երկրորդ դեպքում ի՞նչ իրավական հիմքով են իրականացվել այդ գործողությունները։

Եթե, հակառակը, ՄԻՊ-ն ունի նման լայն լիազորություններ, ապա ինչո՞ւ դրանք չեն կիրառվում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն։ Այս հարցերը մինչ օրս պատասխան չունեն։

Հուսանք՝ ՄԻՊ-ը հրապարակավ կպարզաբանի այս երկակի չափանիշներին առնչվող հարցը»։


Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ