Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո նախագահի ինստիտուտը վերածվեց հիմնականում ներկայացուցչական կառույցի։ Սակայն նույնիսկ այդ սահմանափակ լիազորությունների պայմաններում հանրությունն իրավունք ունի ակնկալելու հաշվետվողականություն, թափանցիկություն և տեսանելի գործունեություն։ Այսօր, սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեության ուսումնասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Առաջին խնդիրը թափանցիկության պակասն է։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությունը սահմանափակ է և հաճախ չի տալիս ամբողջական պատկերացում, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։ Գնումների վերաբերյալ վերջին հասանելի տեղեկությունները վերաբերում են դեռևս տարվա սկզբին կատարված մի քանի գնումների․ տվյալների հավաքման և դասակարգման ծառայության համար ծախսվել է 720 հազար դրամ, ապահովագրական ծառայությունների համար՝ 221 հազար դրամ։

Դրանից հետո նոր տեղեկություններ գրեթե չեն հրապարակվել, ինչը դժվարացնում է հանրային վերահսկողությունը պետական միջոցների օգտագործման նկատմամբ։

Թափանցիկության խնդիրը հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ նախագահի աշխատակազմը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Հանրությունը պետք է կարողանա պարզել, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ ծառայություններ են ձեռք բերվում և ինչ արդյունքներ են ապահովվում այդ ծախսերի դիմաց։ Սակայն առկա տեղեկատվությունը թույլ չի տալիս նման գնահատական տալ։Երկրորդ խնդիրը գործունեության բովանդակային աղքատությունն է։ Նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող նորությունների զգալի մասը բաղկացած է շնորհավորական և ցավակցական ուղերձներից։ Օրինակ՝ կայքում հունիսի 17-ի հրապարակումներից մեկը վերաբերում է Իսլանդիայի ազգային տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձին, իսկ վերջին շրջանի հրապարակումներում գերակշռում են տարբեր երկրների ղեկավարներին ուղղված շնորհավորանքները։Իհարկե, պետության ղեկավարի ներկայացուցչական գործառույթների մաս է կազմում միջազգային տոների առիթով շնորհավորանքներ հղելը։

Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք սա՞ է նախագահի ինստիտուտի հիմնական և ամենատեսանելի գործունեությունը։ Երբ պետական կառույցի տեղեկատվական հոսքը մեծամասամբ կազմված է արձանագրային հաղորդագրություններից, դժվար է հասկանալ, թե ինչ հավելյալ արժեք է ստեղծվում հանրության համար։

Խնդիրը միայն նախագահի անձը կամ գործող աշխատակազմը չէ։ Խնդիրը ինստիտուցիոնալ է։ Եթե նախագահի ինստիտուտն ունի տարեկան բյուջե, աշխատակազմ և վարչական ռեսուրսներ, ապա հասարակությունը պետք է տեսնի ոչ միայն շնորհավորական ուղերձներ, այլ նաև նախաձեռնություններ, վերլուծություններ, հանրային քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումներ, հասարակական խնդիրների շուրջ քննարկումներ և հաշվետվողական գործունեություն։

Այս իրավիճակում բնական հարց է ծագում․ եթե նախագահի ինստիտուտը փաստացի սահմանափակվում է արարողակարգային և խորհրդանշական գործառույթներով, ապա արդյո՞ք ներկայիս ծավալով պահպանվող կառույցը համապատասխանում է արդյունավետ պետական կառավարման սկզբունքներին։

Իսկ եթե ինստիտուտը կարևոր դեր ունի, ապա ինչո՞ւ այդ դերը չի արտահայտվում հանրությանը հասանելի, չափելի և թափանցիկ գործունեությամբ։Ժողովրդավարական պետությունում ցանկացած պետական մարմին պետք է ոչ միայն գոյություն ունենա, այլ նաև հիմնավորի իր անհրաժեշտությունը՝ արդյունքներով, հաշվետվողականությամբ և բաց աշխատանքով։

ՀՀ նախագահի ինստիտուտի դեպքում այս երեք բաղադրիչների շուրջ հարցերը շարունակում են մնալ անպատասխան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ