Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական կյանքում և տեղեկատվական հարթակներում վերջին օրերին նոր թափով է բորբոքվել բողոքի ու դժգոհության մեծ ալիքը։ Ընդդիմադիր դաշտի առանցքային դեմքերի հանդեպ իրականացվող «իրավական» գործընթացները, որոնք հանրության լայն շրջանակների կողմից որակվում են որպես բացահայտ քաղաքական հետապնդումներ, հերթական անգամ ջրի երես են հանել երկրում տիրող արդարադատության ճգնաժամը։

Իշխանության թիրախում կրկին հայտնվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակականքաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, որի անազատության մեջ գտնվելու փաստը դարձել է ներհայաստանյան և միջազգային քննարկումների կարևոր թեմաներից մեկը։

Հանրային, քաղաքական գործիչները, իրավապաշտպաններն ու միջազգային փորձագետները միաբերան փաստում են, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նախապես ծրագրված քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված ընդդիմադիր ակտիվ ձայները լռեցնելուն և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելուն։ Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող հայտարարություններն ու գրառումները վկայում են մեկ բանի մասին՝ Չալաբյանի անկոտրում տեսակն ու սկզբունքայնությունը մտահոգում են նրանց, ովքեր սովոր են գործել միայն ստվերում։

Միջազգային հարթակներում իրականացվող քայլերին ու տրված գնահատականներին անդրադառնալով՝ ամերիկա-կանադական միջազգային իրավաբան, «Amsterdam & Partners» ընկերության հիմնադիր ու գործադիր կառավարիչ Ռոբերտ Ամստերդամը, պատասխանելով ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին «24news. am»-ի հարցին, նշել է. «Միամտություն կլիներ տեղի ունեցողը զուտ զուգադիպություն համարելը։

Սա ոչ թե առանձին իրավական գործընթացների շարք է, այլ նախապես ծրագրված քաղաքական զտում, որն ուղղակիորեն կապված է ընտրություններում այդ գործիչների ցուցաբերած ակտիվության և ազդեցության հետ։ Երբ ընտրարշավի ընթացքում կամ ընտրություններից անմիջապես հետո թիրախավորվում են ընդդիմության առանցքային դեմքերը, միջազգային հանրությանը հստակ ազդակ պետք է լինի. իշխանությունը չունի բավարար քաղաքական լեգիտիմություն՝ բաց բանավեճով մրցակցելու համար, ուստի անցնում է ուժային չեզոքացման տակտիկային։

Օրենքի գերակայությունը ենթադրում է հավասար խաղի կանոններ, մինչդեռ Հայաստանում այսօր իրավապահ համակարգը ծառայում է որպես գործադիրի «քաղաքական մտրակ»՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար։ Սա բնորոշ է ավտորիտար համակարգերին, ոչ թե ժողովրդավարական պետություններին»։Իրավիճակի համակարգային բնույթի և միջազգային ատյաններում իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին է փաստում նաև «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման աղմկահարույց դեպքին, նա, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ընդգծել է. «Հետապնդումներին արդյունավետ հակազդելու համար կարևոր է ամփոփել բոլոր տվյալները, հակառակ դեպքում բռնաճնշումներն ավելի ինտենսիվ կդառնան»։Իրավապաշտպանը նաև հավելել է. «Հայ հասարակության մեջ դեռ ընդունված չէ դատարաններ դիմելը, բայց բոլոր այն քաղաքացիները, որոնց իրավունքները ոտնահարվում են, պետք է զանգվածաբար հայց ներկայացնեն՝ դիմելով տեղի ատյաններ, նաև հետևողականորեն պայքարեն միջազգային ատյաններում։
Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնց կարելի է դիմել, իսկ մենք չենք օգտագործում եղած գործիքակազմի նույնիսկ 10 տոկոսը»։Ներհայաստանյան հանրային ու քաղաքական դաշտում ևս արձագանքները բավականին հստակ շեշտադրումներով են։ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ ռեժիմի մշտական թիրախներից է հանդիսանում նաև Ավետիք Չալաբյանը, որին առաջին անգամ կալանավորել էին դեռևս 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին, իսկ այժմ նա կրկին գտնվում է անազատության մեջ։

Պատգամավորի դիտարկմամբ, Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում, և երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան։Իր հերթին հասարակական գործիչ Արեգ Սավգուլ յանը պատմում է, որ գործընկերների հետ քննարկել են քաղբանտարկյալների նկատմամբ հանրության անտարբերությունն ու հանցավոր լռությունը, և այդ համատեքստում անդրադարձել այնպիսի մարդկանց, որոնց մասին երկար ժամանակ խորհրդավոր լռություն է տիրում։ Նա շեշտում է, որ այդ անձինք չեն առաջնորդվել նեղ կարիերիստական նկրտումներով, ապահովված են սոցիալապես ու հաջողակ են կյանքում, բայց զնդանված են նիկոլիզմի հիբրիդային ռեժիմի դեմ խոսելու և գործելու պատճառով, և «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հենց վերոնշյալ անձանցից մեկն է։ Հեղինակը նշում է, որ թեև Ավետիք Չալաբյանն իրենց խորհուրդ էր տալիս ավելի զուսպ ու զգուշավոր լինել մտքերի մեջ, սակայն ինքն էր վազում առաջնագիծ՝ երբեմն քաղաքական ռոմանտիզմով ու ավյունով լի երիտասարդների պես, և իր վրա ընդունեց ընդհանուր հարվածը որպես առաջինը հավասարների մեջ։

Սավգուլ յանն ընդգծում է, որ իրենք Ավետիք Չալաբյանի մասին ամեն օր չեն խոսում և նրա քաղբանտարկյալի կարգավիճակը քաղաքական իմաստով չեն կապիտալիզացնում, որովհետև իրենց խնդիրը ոչ թե անձերն են, այլ հարատև հայկական պետության տեսլականը, իսկ Ավետիք Չալաբյանն այդ գաղափարի, մտքի ու ոգու առաջին մարտիկներից է, ով այսօր իր ուսերին կրում է ընտրովի արդարադատության լուծը։Սայիդա Պողոսյանը նույնպես իր հրապարակման մեջ փաստում է, որ ազատությունը չի կարող ընտրովի լինել, և երբ մարդը զրկվում է ազատությունից իր քաղաքական կամ հասարակական գործունեության համատեքստում, հարցը վաղուց արդեն միայն մեկ անձի մասին չէ, այլ վերածվում է արդարության, օրենքի գերակայության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների խնդրի։ Նա նշում է, որ Ավետիք Չալաբյանի անազատությունը բոլորին հիշեցնում է, որ լռությունը երբեք չի կարող լինել արդարության պաշտպան, և անկախ քաղաքական հայացքներից՝ հանրությունը պարտավոր է պահանջել արդար, թափանցիկ ու օրենքի վրա հիմնված գործընթացներ, քանի որ այսօր խոսքը ոչ միայն Ավետիք Չալաբյանի, այլև պետության, իրավունքի և արժանապատվության մասին է, ինչից ելնելով էլ պահանջում է արդարություն և ազատություն Ավետիք Չալաբյանին։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն իր հերթին անդրադառնում է Ավետիք Չալաբյանի անկոտրում կամքին ու հավատքին՝ շեշտելով, որ այսօր, երբ արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք», իր ընկերը գտնվում է անազատության մեջ՝ շինծու ու անհիմն մեղադրանքներով։ Նա արձանագրում է, որ պատերը չեն կարող բանտարկել այն ոգին, որն ազատ է իր արժեքների մեջ, և որ Ավետիք Չալաբյանն այն բացառիկ մարդկանցից է, ում քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը։

Կամենդատյանը հավելում է, որ նա Հայ Առաքելական Եկեղեցու իրապես հավատարիմ, խոնարհ, բայց և անդրդվելի զավակն է, ով իր կյանքով միշտ եղել է քրիստոնեական հավատքի ու դարավոր արժեքների վստահելի պաշտպանը։ Տնտեսագետը համոզմունք է հայտնում, որ այս փորձությունը ևս մեկ ապացույց է, որ նրա տեսակն ու սկզբունքայնությունը վախեցնում են ստվերում գործողներին, և դիմելով իր ընկերոջը՝ նշում է, որ նրա արժանապատիվ կեցվածքը բանտախցում ոգեշնչում է բոլորին, իրենք նրա կողքին են և հավատում են ճշմարտության ու արդարության շուտափույթ հաղթանակին։




Լրահոս

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»