Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ՆԳՆ Ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների դինամիկային։2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 324 դեպք։

Համապատասխանաբար 15,3 և 12,5 տոկոսով նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Բնակարանային գողությունների թիվը նվազել է 40, իսկ խարդախություններինը՝ 72,7 տոկոսով։Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 602 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 9,3 տոկոսով։Բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 551՝ ընդհանուրի 91,5 տոկոսը։

Հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ 39,3 տոկոսով նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 153 դեպք, բացահայտվել՝ 140-ը։

Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91,5 տոկոս։ Դեպքերի նվազումը պայմանավորված է գողությունների, խարդախությունների նվազմամբ։ 75 տոկոսով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։Վեց ամիսների ընթացքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում գրանցված հանցագործության 238 դեպքից բացահայտվել՝ 215-ը կամ 90,3 տոկոսը։Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է, ինչը պայմանավորված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 59,4 տոկոս նվազմամբ։ Աճել են մարդու դեմ, ինչպես նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցվել է հանցագործության 652 դեպք, բացահայտվել՝ 593-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91 տոկոս։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների աճով։Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20,5 տոկոսով ավելի հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 37 624 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի։ Արարատի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվն աճել է, մինչդեռ զոհերի թիվը նվազել։

Ոստիկանության գվարդիայի Արտաշատի պետական պահպանության բաժնի պետը, ներկայացնելով բաժնի գործունեությունը, նշել է, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ՝ Գվարդիայի ծառայողները նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ, ապահովել՝ պահպանվող օբյեկտների հուսալի պահպանությունը։ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած պատասխանատու աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն շարունակական և հետևողական աշխատանքով։ Նախարարը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել։

Արփինե Սարգսյանը մասնավորապես պահանջել է բարձրացնել գիշերային ծառայությունների արդյունավետությունը՝ տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպելով համատեղ ծառայություններ։Անդրադառնալով խարդախությունների դեմ պայքարին՝ նախարարը հանձնարարել է էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ բացահայտելով ինչպես առանձին դեպքերը, այնպես էլ հնարավոր կազմակերպված սխեմաները։

Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով և հանձնարարել է ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը։

Կարևորվել է դպրոցներում հանդիպումների, իրազեկման միջոցառումների և ոստիկանություն–դպրոց համագործակցության շարունակական կազմակերպումը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկից աշխատանքներն իրականացվեն նախապես մշակված և համակարգված ծրագրով։Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հանձնարարվել է ապահովել արագ, անհետաձգելի և մասնագիտական արձագանք՝ բացառելով հաղորդումների թերագնահատումն ու ձևական մոտեցումը։Միաժամանակ ընդգծվել է անհետաձգելի բացահայտում պահանջող հանցագործությունների ուղղությամբ օպերատիվ միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։Տնտեսական հանցագործությունների հակազդման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում՝ ընդերքի ապօրինի օգտագործման, ավազի հանքերի շահագործման և ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտման ուղղությամբ։

Առանձին անդրադարձ է կատարվել ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ կանխարգելման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրացման ուղիներն ու հանցավոր կապերը։Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարը պահանջել է ցուցաբերել խիստ և անհանդուրժող հակազդեցություն՝ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովելով անհետաձգելի արձագանք, դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտում։Հանձնարարվել է նաև առավել հետևողական պայքար իրականացնել քրեական հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրող և դրան հարող անձանց նկատմամբ՝ բացառելով նրանց ազդեցության և հակաօրինական վարքագծի ցանկացած դրսևորում։

Միաժամանակ կարևորվել է թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հետ մշտական կանխարգելիչ աշխատանքի իրականացումը՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները նախապես կանխելու նպատակով։Նախարարն անդրադարձել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին՝ ընդգծելով առողջ աշխատանքային միջավայրի, կարգապահության և ղեկավար կազմի անձնական պատասխանատվության կարևորությունը։

Պարեկային ծառայության մասով ընդգծվել է հերթափոխից առաջ հրահանգավորումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։ Նախարարը պահանջել է օրինախախտումների նկատմամբ լինել սկզբունքային և բացարձակ անհանդուրժող՝ միաժամանակ բացառելով վարորդների նկատմամբ կողմնակալ կամ ընտրողական վերաբերմունքը։Նախարարը անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով պայմանավորված հանցագործությունների աճին և հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել ռիսկային ճանապարհահատվածներին և պարբերաբար արձանագրվող խախտումներին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի իր լիազորություններն իրականացնելիս՝ անկախ այն հանգամանքից, թե օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում։

Օրենքի պահանջները պետք է հավասարապես կիրառվեն բոլորի նկատմամբ։Ամփոփելով՝ նախարարը հանձնարարել է նշված բոլոր ուղղություններով սահմանել հստակ թիրախներ, ուժեղացնել միջստորաբաժանումային համագործակցությունը և ապահովել հանձնարարականների հետևողական կատարումը։


Լրահոս

Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ