Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի՝ հանրությանը հայտնի «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ հինգ տարի քննվում է դատարանում, կրկին ընթացքի մեջ է։ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործի քննությունը կասեցված էր, քանի որ 2024 թվականին դատարանի որոշմամբ նշանակվել էր դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Այժմ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, ինչից հետո դատարանը վերաբացել է գործի քննությունը։

Հիշեցնենք, որ քրեական գործը 2021 թվականի հունվարի 13-ից գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Չորս տարի տևած դատաքննությունից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դատական նիստում, դատարանը որոշել էր նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, ինչի հետևանքով գործի քննությունը փաստացի կասեցվել էր մինչև եզրակացության ստացումը։Այդ ժամանակ հարց էր առաջացել, թե ինչու է դատարանը տարիներ շարունակ քննվող քրեական գործով լրացուցիչ փորձաքննություն նշանակում և ինչ հանգամանքներ է փորձում պարզել կամ հաստատել դրա միջոցով։ Այժմ, երբ փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է դատարան, գործի քննությունը վերսկսվել է։

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008 թվականներին զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, «շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Հատկանշական է, որ Մհեր Սեդրակյանի ընտանիքի անունը վերջին շրջանում հայտնվել է նաև մեկ այլ աղմկահարույց պատմության համատեքստում։Ինչպես արդեն հայտնել էինք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում միայն Երևանում անհատույց օգտագործման իրավունքով ստացել էր 36 շտաբային տարածք, որոնք հիմնականում տրամադրվել էին մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն՝ գրասենյակային տարածքներ էր «նվիրել»՝ առանց վարձակալության։

Ինչ ծառայության դիմաց՝ թերևս հասկանալի է, քանի որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, խոշոր գործարար է, շինարարական բիզնեսներ ունի և օրվա իշխանության հետ պահում է փայլուն հարաբերություններ։Տեղեկացնենք, որ Էրեբունի վարչական շրջանում ՔՊ-ի նախընտրական շտաբը գործել է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում, և այն կուսակցությանը անվճար օգտագործման իրավունքով տրամադրել էր Արտակ Գևորգյանը։

Ուշագրավ է, որ Արտակ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը, ներգրավված է Մհեր Սեդրակյանին և նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում։ Մասնավորապես, Արտակ Գևորգյանի անվամբ գրանցված է Սեդրակյանների «Դռագսման» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոս բաժնեմասը։ Նա նաև նախկինում բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների և պլաստմասե խողովակների արտադրությամբ։Հիշեցնենք նաև, որ Մհեր Սեդրակյանին և նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազությունը 2024 թվականին հենց այս երկու ընկերությունների բաժնեմասերը ևս ներառել է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։ Բայց տարիներ շարունակ այս գործը տեղից չի շարժվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»