Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի անունը հայտնաբերվել է ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով գաղտնազերծված փաստաթղթերում, հաղորդում է Merkur-ը։
«Մերկելը հատուկ դեր է խաղում Էփշտեյնի ֆայլերում։ Բազմաթիվ հաղորդագրություններում նա պատկերված է որպես ատելի գլոբալիստական Եվրոպական Միության (ԵՄ) խորհրդանիշ», - նշում է գործակալությունը։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը մասնավոր նամակագրություն է վարել ֆինանսիստի հետ, որում պարծեցել է իր ազդեցությամբ եվրոպական աջակողմյան կուսակցությունների վրա։
Մասնավորապես, նա նշել է «Այլընտրանք Գերմանիայի համար»–ի (AfD) ներկայացուցիչների, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի, «Լիգա» կուսակցության առաջնորդի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և բրիտանական «Reform UK» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ կապերի մասին։








