Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և Կիևի մարզում գտնվող ջերմաէլեկտրակայանին, որոնք մատակարարում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հարվածների արդյունքում վնասվել են Կիևի «Նիվկի» 330 կՎ էլեկտրական ենթակայանը և Կիևի մարզի «Բելոցերկովսկա» ջերմաէլեկտրակայանը, որոնք մատակարարում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներին»,-ասվում է հայտարարության մեջ։








