76 տարեկանում մահացել է Նյու Յորք նահանգի Սենատի մեծամասնության առաջնորդ Անդրեա Ստյուարտ-Քազինսը։ Նրա մահվան մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Սենատի դեմոկրատական մեծամասնության խոսնակ Մայք Մերֆին։ Մահվան պատճառը և հանգամանքները պաշտոնապես չեն հրապարակվել։ Ստյուարտ-Քազինսը Նյու Յորքի պատմության մեջ առաջին կինն ու առաջին աֆրոամերիկուհին էր, որը գլխավորել է նահանգի Սենատը։ Նա օրենսդիր մարմնի անդամ էր 2007 թվականից, իսկ 2019 թվականին ստանձնել էր մեծամասնության ղեկավարի պաշտոնը։
Նոյեմբերի 3-ին քաղաքական գործիչը վերընտրվել էր սենատոր, իսկ ավելի ուշ կուսակիցները վերահաստատել էին նրա ղեկավարի լիազորությունները։ Նրա ղեկավարության տարիներին ընդունվել են բնակարանային իրավունքների պաշտպանության, ընտրական համակարգի բարեփոխումների, կրթության ֆինանսավորման և կանանց վերարտադրողական իրավունքների վերաբերյալ օրենքներ։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, նահանգի օրենսդիր մարմնի ղեկավարներն ու այլ պաշտոնյաներ ցավակցել են ընտանիքին՝ ընդգծելով նրա պատմական դերը նահանգի քաղաքական կյանքում։








