Մոսկվան մինչև այժմ Նյու Դելիից որևէ հաղորդագրություն չի ստացել ռուսական նավթի մատակարարումներից հրաժարվելու վերաբերյալ, այս մասին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Նյու Դելիի հետ պայմանավորվածության մասին:
«Մենք մինչև այժմ այդ հաշվով Դելիից որևէ հայտարարություն չենք լսել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն ի պատասխան այն հարցի՝ արդյոք Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նավթից:








