Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարգադրել է հրապարակել երկրում վերջին շաբաթներին տեղի ունեցող ցույցերի ու անկարգությունների բոլոր զոհերի անունները, այս մասին հայտարարել է նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբեին, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:
Նա հայտնել է, որ նախագահի կարգադրությամբ «վերջին ողբերգական միջադեպերի ժամանակ կյանքը կորցրած բոլոր անձանց անունները և տվյալները կհրապարակվեն»։
Թաբաթաբեին նշել է, որ այս քայլը պատասխանն է վիճակագրությունը նենգափոխելու՝ արևմտյան զանգվածային լրատվամիջոցների փորձերին: «Նպատակն է մերկացնել յուրաքանչյուրին, ով ստում է», - հավելել է նա:








