Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում կմեկնի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։ Թուրքիայի նախագահի մերձավորարևելյան այցի առաջին կանգառը կլինի Սաուդյան Արաբիա։ Ըստ «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ օրակարգային հարցերի թվում կլինի Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստեղծվելիք «ռազմական դաշինքի» նախագիծը։
Նշվում է նաև, որ Էր-Ռիադում տեղի կունենա բիզնես ֆորում, որի ընթացքում համաձայնագրեր կստորագրվեն ռազմարդյունաբերության, ավիացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Իսկ փետրվարի 4-ին կայանալիք Եգիպտոս այցի ընթացքում Էրդողանը կքննարկի Գազայում «Խաղաղության խորհրդի» ճանապարհային քարտեզը, ինչպես նաև Թուրքիայի և Եգիպտոսի միջև Սիրիայի ու Գազայի համար լոգիստիկ համագործակցությունը։








