Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դիմում ՔՊ Վերահսկող հանձնաժողովին. ինչ կետեր են խախտվել լրագրողների նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է


. «Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը 2025-ի դեկտեմբերին ընդունել է Էթիկայի կանոնագիրք, որտեղ սահմնված են էթիկական կոդեքսներ, սակայն ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչները խախտում են դրանք ամեն հարմար առիթով:


Կանոնագրքում սահմանված է Բողոքների և դիմումների Գործընթաց, որոնք ուղղվում են Վերահսկող հանձնաժողովին, սակայն նշված չէ, թե ովքեր կարող են բողոք ներկայացնել Վերահսկղ հանձնաժողովին: Օգտվելով հրապարակային այս իրավունքից, «Ժողովուրդ» օրաթերթը դիմում է հրապարակային և նամակի ձևաչափով ՔՊ Վերահսկող հանձնաժողովին՝ քննելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանի վարքը: Քանի որ, ըստ ընդունված փաստաթղթի, բողոքները պետք է ներառեն նշում Կանոնագրքի ենթադրյալ խախտման վերաբերյալ, պարունակեն փաստական հիմնավորումներ և լինեն ստորագրված, պահպանում ենք բոլոր պայմանները՝ ակնկալելով դիմումի քննարկումը և եզրակացության կազմումը 30 օրվա ընթացքում։ Հատուկ ընդգծում ենք, որ Կանոնագրքում ներառված Կարգապահական պատասխանատվության միջոցները ենթադրում են, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումները (օրինակ՝ կոռուպցիա, բռնություն և այլն) պետք է անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։ Փաստական հանգամանքներ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ աշխատակզմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 2025-ի դեկտեմբերի 16-ից սկսած ցուցաբերել են խմբակագին առերևույթ կոռուպցիոն շահ՝ համախմբված պատժամիջոցներ կիրառելով «Ժողովուրդ» օրաթերթի, ArmLur.am լրատվական կայքի և դրանց լրագրողների դեմ:


Սույն թվականի դեկտեմբերի 16-ին լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը, կատարելով լրագրողական մասնագիտական գործունեություն, մոտեցել են Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան սկանդալի վերաբերյալ, որը ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է հետաքննությամբ:


Կոնջորյանը փոխանակ պարզաբանումներ ներկայացնի, լինի հաշվետու և հանրային կերպով ապացուցի, որ կոռուպցիոն որևէ մեխանիզմ գործի չի դրվել առանձնատան գնման գործարքներում, անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով՝ իրեն անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրից և արգելել նրանց մուտքը ԱԺ՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել և լրագրողները սամանված վայրում չեն գտնվել: Պայմանավորվելու համար Կոնջորյանը ամենաանհասանելի պատգամավորն է. երբեք հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ նրան տեսնելու միակ վայրը ԱԺ միջանցքներն են: Ի դեպ, լրագրողները նախապես բանավոր թույլտվություն վերցնելով ԱԺ կարգը հսկող ՊՊԾ աշխատակիցներից, Կոնջորյանի հետ քայլել են մինչև իր աշխատասենյակի դուռը, որ կոպտորեն փակվել է լրագրողների դեմքին: Դրանից հետո նույն միջանցքում, երբ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը դիմել են ՊՊԾ աշխատակիցներին՝ Վազգենին և Մհերին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպս է այդ հատվածը համարվում անթուլատրելի, ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ դա թուլատրելի է:


Այդ պահին 241 սենյակից դուրս է եկել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ՊՊԾ աշխատակիցների ներկայությամբ մի քանի անգամ սպառնացել՝ «Դուք հեռացվելու եք»: Սակայն պատգամավորների վարքը որևէ հարթակում քննության առարկա չի դարձել, քանի որ չկա որևէ մարմին խորհրդարանում, որ դիմենք, փոխարենը Կոնջորյանն է նախաձեռնել պատժիչ գործողություններ և ենթադրաբար օգտագործելով իր դիրքը, հասել պատժամիջոցների: Արդյունքում՝ • 2024 թ. դեկտեմբերի 17-ին Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու: • ապա՝ 2 օր անց Սոնա Գրիգորյանը զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող՝ դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը: Իսկ լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․ • դեկտեմբերի 18-ին՝ հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու: • դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրմագրից զրկվել է նույն արարքի համար՝ խախտելով «ոչ կրկնակի պատժում» սկզբունքը։ Նա ևս 1 տարի զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրանունքը:


Միջազգային իրավունքի խախտումներ Վերոնշյալ պաշտոնյանրի գործունեության հետևանքով կոպտորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ • ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը, • ՔՔԻԴ-ի 19-րդ հոդվածը, • ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնակատարի սկզբունքները։ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ լրագրողները հանդիսանում են «հանրային վերահսկողներ», իսկ կիրառված պատժամիջոցներն ակնհայտորեն անհամաչափ և պատժիչ բնույթ ունեն։ Գործընթացը իրականացվել է ԱԺ նախագահի գիտությամբ, ով այդ օրը անձամբ իջել է ճաշարան՝ իրավիճակը հասկանալու, լրագրողների հետ չի խոսել ոչինչ:


Բայց ԱԺ նախագահի ենթադրյալ ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը՝ վկայում են մամուլի ազատության սահմանափակման ինստիտուցիոնալ բնույթի մասին։ Լրագրողների մուտքը Ազգային ժողով արգելելը «անցանկալի» հարցերի համար, վտանգավոր նախադեպ է և խոսքի ազատության նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները պատրաստակամ են ներկայացնել նկարագրվածի մասին մանրամասներ, եթե ՔՊ վերահսկող հանձնաժողովը կկազմակերպի դեմ առ դեմ հանդիպում թվարկված պաշտոնյաների հետ:


ՔՊ Էթիկայի կանոնագրքի Հավասարություն և խտրականության բացառում • Կուսակցության անդամները պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ մերժելով ցանկացած տեսակի խտրականություն, որը հիմնված է սեռի, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքի, առողջական վիճակի (այդ թվում՝ հաշմանդամության), կամ որևէ այլ հանգամանքի վրա / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային դրսևորել են խտրական վերաբերմունք՝ անցանկալի հարց հնչեցրած լրագրողների նկատմամբ: • Խթանել ներառական, հարգալից ու հավասար հնարավորություններ ապահովող միջավայր Կուսակցության գործունեության բոլոր ասպարեզներում / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային կերպով անհարգալից վերաբերմունք են դրսևորել լրագրողների նկատմամբ՝ դուռը շրխկացնելով, հարցերը անպատասխան թողնելով, այնուհետև մշակված խմբակային պատժամիջոցներ կիրառելով:


Հարգալից վերաբերմունք և բռնության բացառում • Կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային ճնշումներ են բանեցրել լրգրողների նկատմամբ՝ իրենց մասնագիտական գործունեությունը բարեխիղճ կատարելիս: • Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային չեն դրսևորել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, չեն խթանել հանդուրժողականություն:


Քաղաքական մշակույթ • Կուսակցության անդամները պետք է բարեվարք, հաշվետու և թափանցիկ գործունեությամբ օրինակ ծառայեն՝ բարձրացնելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային խախտել են բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը և օրինակ չեն ծառայել հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և պետական կառավարման նկատմամբ: Նրանք բոլորը Հայկ Կոնջորյանի գնած ռանձնատան առեղծվածը կոծկող ու պարտակողի դիրքերից են հանդես եկել:


Ազնվություն և պարկեշտություն Կուսակցության անդամները պարտավոր են` • գործել ազնվորեն և թափանցիկ՝ իրենց քաղաքական և հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնելով միայն ճշմարիտ տեղեկատվություն, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային պատժի մեխանիզմներով խոչընդոտել են լրագրողներին ճշմարիտ տեղեկություն տալու իրավունքին: • կատարել իրենց պարտականությունները բարեխղճորեն՝ ծառայելով Հայաստանին բոլոր դերերում՝ կոմպետենտությամբ և հոգատարությամբ, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային ոչ կոմպետենտություն են ցուցաբերել՝ առանց երկրորդ կողմի կարծիքը և բացատությունը լսելու՝ կիրառելով պատժամիջոցներ: • չօգտագործել Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը ուղղակի կամ անուղղակի անձնական օգուտ ստանալու համար, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային օգտագործել են իշխող Կուսակցության անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հանգամանքը Կոնջորյանին օգուտ տալու և կլանային «հաղթանակ» ունենալու համար: • ստորադասել անձնական շահը հանրային շահին և խուսափել ցանկացած իրավիճակից, որը կարող է հանրության շրջանում ստեղծել օբյեկտիվ կասկած շահերի բախման առկայության մասին, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային խլացրել են հանրային կասկածները, որոնք պարզաբանելու համար լրագրողները մոտեցել էին Կոնջորյանին՝ պարզելու շահեի բախման առկայության մասին: • խուսափել հովանավորչությունից, նեպոտիզմից եւ ցանկացած այլ կոռուպցիոն ռիսկ պարունակող վարքագծից, / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային հովանավորչություն են իրագործել՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող թեման բարձրաձայնող լրագրողներին պատժելով: Կոռուպցիոն կասկածներ կան նաև Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշանիկ Ալեքսանյանի՝ «Հայփոստ»-ի տնօրեն դառնալու մրցույթի մասով:


Կասկածներ կան, որ եթե նա չլիներ Կոնջորյանի կինը, այդ մրցույթը չէր հաղթի, տնօրեն չէր դառնա և մի քանի միլիոն դրամ աշխատավարձ չէր ստանա աղքատության 23.6 տոկոս ունեցող Հայաստանի հանրապետությունում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար
Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով
Կարևոր
Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է
Ֆոն դեր Լայենը մեկնում է ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին համոզելու դրա օգտակարության հարցում․ Politico
ՌԴ-ն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցնում միմյանց․ կան զոհեր և վիրավորներ
Տոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհում (տեսանյութ)
Գլխավոր թիրախը Վլադիմիր Պուտինն է. Մեդվեդև
Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)
Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)
Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ
Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
Շտապ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները