Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Գրեթե բոլոր ոչ իշխանական փորձագիտական ու քաղաքական շրջանակներն ուշադրություն սևեռեցին այն իրողության վրա, որ Եվրամիությունը բացահայտորեն ցանկանում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես՝ առաջիկա ընտրություններին: Հարկավ, նման գնահատականները ոչ միայն արդարացված են, այլև միանգամայն հիմնավորված ու փաստարկված:


Իսկ իրողությունն այն է, ինչը բարձրաձայնեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի էստոնուհի փոխնախագահ Կայա Կալլասը. «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»:


Ըստ այդ բացահայտորեն քարոզչական ու բացարձակապես որևէ փաստական հանգամանքով չհիմնավորվող «տեսության», Ռուսաստանն իբր «հիբրիդային պատերազմ» է վարում իր ռազմավարական դաշնակցի կարգավիճակն ունեցող Հայաստանի դեմ, ավելին՝ ապատեղեկացնող, ապակողմնորոշող ինչ-ինչ միջամտություններ է իբր ունենում և այլն:


Կրկնենք, նման ոչ մի փաստական, անբեկանելի բան չկա: Կարճ ասած՝ Ռուսաստանի «միջամտության» թեզը քննադատության չի դիմանում և ակնհայտորեն հորինվածի տպավորություն է թողնում: Քարոզչաքաղաքական «բոբո», էլի: Ու այդ մտացածին վարկածի հիմնական նպատակը արդեն Եվրամիության ռեալ արտաքին միջամտությունը արդարացնելու նպատակ է հետապնդում:


Մոլդովառումինական սցենարով, մի խոսքով, երբ էլի «արտաքին միջամտության» աստառի տակ տոտալ հակաժողովրդավարական ձեռնարկումներ արվեցին: Փորձագետներին սա ևս ակնհայտ է: Բայց այս ակնհայտությունների շարանում, կարծում ենք, շատերի ուշադրությունից վրիպում է մեկ կարևոր նրբերանգ:


Եվրամիությունը, Կալլասը կամ Ֆոն դեր Լայենը ու մյուսները քթները Հայաստանի ներքին գործերի, ՀՀ ընտրողների ազատ կողմնորոշման վրա ճնշում գործադրելու նկրտումները, գոնե պաշտոնական ձևակերպմամբ, դրսևորում են ոչ այնքան սեփական նախաձեռնությամբ, այլ, ինչպես վերը նշվեց, «Հայաստանի խնդրանքով»:


Թեպետ, հասկանալի է՝ իրենք ոչ միայն դեմ չեն նմնա «խնդրանքին», այլ գուցե այդ «խնդրանքը» հենց իրենց նախաձեռնությամբ էլ եղել է: Բայց այստեղ Կալլասը մի փոքր ճոխացրել է, քանի որ Փաշինյանի կառավարությունն ու ՔՊ-ն ամենևին էլ Հայաստանը չեն, չնայած իրենց ունեցած ժանգը կերած «մանդատին»:


Ավելի ճիշտ է ասել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն Եվրամիությանը դիմել են խնդրանքով, որպեսզի օգնեն՝ իրենց ռեպրեսիվ-բռնատիրական ռեժիմը վերարտադրելու հարցում: Փաշինյանի իշխանության խնդրանքն էլ, ընդգծենք, հատկանշական է (հազար ողորմի քեզ, Երվանդ Օտյան). ակնկալում են ԵՄ-ից 15+5 միլիոն եվրո՝ «ապատեղեկատվության դեմ պայքարի» ու նմանօրինակ նպատակների համար: Սա մեկին մեկ հիշեցնում է Փանջունու նամակները, որոնք ավարտվում էին գրեթե նույն արտահայտությամբ. «Մի քիչ փող ղրկեցեք ինձ»:


Բայց, լավ, փողը կամ միլիոնավոր եվրոները՝ դեռ մի կողմ: Ասում ենք՝ դեռ: Այստեղ չափազանց հետաքրքիր է այլ բան. երևակայական կամ մտացածին «արտաքին միջամտություն կանխելու համար» Փաշինյանի իշխանությունը խնդրում է... արտաքին միջամտություն իրականացնել: Համա թե «ինքնիշխանություն» է:


Փաշինյանն ու ՔՊ-ն են, չէ՞, որ հատկապես վերջին 1-2 տարին որտեղ նստում-ելնում են, խոսում են «ինքնիշխանությունից»: Հասել են այնպիսի աբսուրդի, որ հայտարարում են, թե՝ «ի՜նչ լավ է, որ Արցախը կորցրեցինք, վզաթոկից ազատվեցինք, փոխարենը ինքնիշխանություն ձեռք բերեցինք...»:


Ավելին, նույն Փաշինյանը, քպական քարոզիչների առաջին շարքերի ներկայացուցիչները չեն վարանում տիեզերական աղմուկ-աղաղակ բարձրացնել, երբ ընդդիմադիր ուժերը կամ ռեպրեսիաների ենթարկվող գործիչները դիմում են միջազգային իրավապաշտպան կառույցների, միջազգային ատյանների, կամ թեկուզ իրավապաշտպան են ներգրավում, ինչպես, օրինակ՝ հայտնի փաստաբան Ամստերդամին՝ գործարար ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի «գործով»:


Քպականների քարոզչախումբը միանգամից աղմուկ է բարձրացնում, թե՝ «էս մեր վրա դրսից տղա եք բերե՞լ...», «երկրի ներքին գործերին դրսից մարդ եք կանչո՞ւմ...»:


Իսկ հիմա իրենք, «հինգերորդ կետով» ու ոչ միայն, զգալով, որ արդար ու մրցակցային ընտրությունների պայմաններում վերարտադրվելու չնչին շանսեր ունեն կամ ընդհանրապես չունեն, վազել են Եվրամիության դռները, փող են մուրում, լացուկոծ են դրել, թե՝ ամա՜ն, եկե՜ք, հասե՜ք, թե չէ մեզ թախտից կգցեն:


Այսինքն, այլոց «դրսից տղա բերելու» մեջ մեղադրողներն առանց վարանելու Հայաստանի քաղաքացիների ու այդ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա «տղա են բերում»: Ավելի ճիշտ՝ անգամ տղա չեն բերում, այս դեպքում՝ «աղջիկ են բերում»...


Այս՝ «դրսից մարդ բերելու» առնչությամբ, ի դեպ, հավելենք, որ անցած տարիներին ամենատարբեր գործիչներ ու մեկնաբաններ մեկ անգամ չէ, որ ենթադրություններ են հայտնել առ այն, թե ինչ արտաքին ուժեր, շրջանակներ են շահագրգռված եղել 2018- ին Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում:


Անկախ ամեն ինչից, քչերն են կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի օտարերկրյա շահառուներ, ըստ որում, նաև այնպիսի շահառուներ, որոնք ոչ մի կերպ չեն դասվում Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամների շարքում:


Բայց Փաշինյանի, ՔՊ-ի ու նրա իշխանության համար դա ինչ-որ մի նոր կամ առանձնահատուկ երևույթ էլ չէ: Չմոռանանք, որ 2021 թվականին, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց կառավարության հրաժարականը, կայծակնային արագությամբ արձագանքեց ու մեջտեղ ընկավ Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հայտարարելով, թե անթույլատրելի է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում տեղի ունենա: Դա, ի դեպ, ավելին էր, քան Հայաստանի ներքին գործերին միջամտելը:


Դա ուղիղ արտաքին քաղաքական աջակցություն էր Հայաստանի երերացող իշխանությանը, որը Հայաստանն ու Արցախը տարել էր ողբերգական արկածախնդրության: Ինչ վերաբերում է Եվրամիության փողերին, ապա ակնհայտ է, որ դրանք նախատեսված է ծախսել Հայաստանում ժողովրդի կամքին բռնանալու և ամեն գնով, ցանկացած ռեպրեսիվ, հակաժողովրդավարական ու ճնշողական մեթոդներով Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու վրա:


Թե ի՞նչ կստացվի այդ կոմբինացիաներից, դժվար է ասել: Հնարավոր է՝ մի քանի եվրոքարոզիչ էլի մի քանի հատ էլիտար բնակարանի տեր դառնա: Փոխարենը հստակ կարելի է ասել, որ եթե արտաքին միջամտության խնդրարկուն տանից լինի, ապա միջամտողները երդիկից էլ կներթափանցեն:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա

Լրահոս

Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան
Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում
Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը
Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան
Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան
Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում
Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը. Մակունց
Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»
Ինչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան
Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց
2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք