Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։
Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ ու նավակներ։ANI գործակալության տեղեկացմամբ՝ որոշ շրջաններում Բրահմապուտրա գետը հոսում է վտանգավոր նշագծից ավելի բարձր մակարդակի վրա։ Տրիպուրայի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 10 000 մարդ, իսկ Մեգհալայայում տուժել է 10 շրջան։Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Ասամի նահանգում 19 շրջանի 764 գյուղ տուժել են հեղեղումների հետևանքով։
Ընդհանուր առմամբ, տուժած բնակիչների թիվը կազմել է 360 000։