Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$752.75

BTC

$118560

ADA

$0.869698

ETH

$3774.2

SOL

$182.12

32 °

Yerevan

24 °

Moscow

39 °

Dubai

22 °

London

24 °

Beijing

21 °

Brussels

31 °

Rome

29 °

Madrid

BNB

$752.75

BTC

$118560

ADA

$0.869698

ETH

$3774.2

SOL

$182.12

32 °

Yerevan

24 °

Moscow

39 °

Dubai

22 °

London

24 °

Beijing

21 °

Brussels

31 °

Rome

29 °

Madrid

«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Հայաստանի իշխանությունն առաջարկեց Ադրբեջանին՝ հետագա քննարկումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել:

Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, հակառակը՝ շարունակում է իր պահանջների շղթան:

Միջազգայնագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ այդ փաստաթուղթը հրապարակային չէ, տեքստին ծանոթ չենք, դրա համար շատ կոնկրետ դիտարկումներ չենք կարող անել:

«Բայց երբ նայում ենք ընդհանուր բովանդակությունը, պատկերը, մի քանի բան կարող ենք արձանագրել: Առաջին՝ այստեղ բացարձակ գոյություն չունի հայկական օրակարգ, չկա «Խաղաղության պայմանագրի» հիմնական օբյեկտի վերաբերյալ որևէ արձանագրում:

Սա է ամենակարևորը: «Խաղաղության պայմանագրի» օբյեկտը, ըստ էության, պետք է լինի Արցախյան հակամարտությունը, այսինքն՝ ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը:

Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ աջակցել է Արցախի ինքնորոշման իրավունքին, այդ գաղափարին, իսկ Ադրբեջանն այն ոտնահարել է, և այդ ոտնահարումից ծագել է հակամարտությունը:

«Խաղաղության պայմանագրի» մեջ չկա Լեռնային Ղարաբաղի անունը, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման թեման, այսինքն՝ հիմնական հարցը, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին է վերաբերում, հասցեագրված չէ:

Երկրորդ՝ այն առավելությունները, որոնք այս շրջանում Ադրբեջանը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա փոխարեն Հայաստանը ի՞նչ է շահում, Հայաստանի ո՞ր շահերն են բավարարվում:

Այդ մասին որևիցե բան չկա: Օրինակ՝ չկան ադրբեջանցի գերիներ, այսպես կոչված, պատանդներ, բայց կան հայ գերիներ, պատանդներ, կան Արցախից 150 հազար փախստականներ, և նրանց վերադարձի իրավունքն անգամ ինչ-որ կերպ ֆիքսված չէ, գուցե թողնված է Ադրբեջանի բարի կամքի՞ն: Իսկ ո՞վ կգնա Արցախ Ադրբեջանի դրոշի, ադրբեջանցի ոստիկանի կամ սպայի դիտարկման ներքո ապրելու:

Մյուս կողմից՝ անվտանգային երաշխիքների վերաբերյալ նշվում է, որ որևէ երրորդ կողմի, երկրի զորք չպետք է լինի: Սա լուրջ խախտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իմաստով: Յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը վերաբերում է նաև նրան, որ այդ պետությունը կարող է իր անվտանգությունն ապահովելու գործում համագործակցել երրորդ երկրների հետ։

Այդ համագործակցությունը կարող է լինել նաև իր տարածքում այդ երկրների ռազմական կոնտինգենտ տեղակայելով:

Երբ այսպիսի բովանդակություն է ամրագրվում, որ երրորդ երկրի զորք չպետք է լինի, սա ինքնիշխանության կոպտագույն խախտում է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ բովանդակությունը տեղ է գտել այդ փաստաթղթի նախագծում: Այսքանն արդեն բավական է ասելու համար, որ սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ Հայաստանի հերթական կապիտուլյացիա՝ առանց որևիցե երաշխիքի՝ ադրբեջանական հերթական ագրեսիան բացառելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Հիշեցնում է՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը շատ ծանր հարված է լինելու, որովհետև այդ հայցերից մեկն, օրինակ՝ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին: «ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը դրանից հրաժարվում է:

Անունը դնում են փոխադարձ հրաժարում, իսկ դա կեղծիք է, որովհետև Ադրբեջանի հայցերը շատ սնանկ են Հայաստանի Հանրապետության դեմ, այդքանով հանդերձ էլ այս իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը որոշակիորեն հիմքեր է տվել, ուժեղացրել, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետ կապված հայցեր ներկայացնել:

Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է: Հետագայում նորմալ գործունեության պարագայում հնարավոր կլիներ թույլ չտալ, որ ադրբեջանցիները արհեստական ձևով մեզ ներքաշեին իրավական գործընթացների մեջ: Հայցերից փոխադարձ հրաժարումն էլ փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ իշխանափոխությունից հետո անգամ լավագույն բանակցողին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին շատ բարդ է լինելու իրավիճակ փոխելու իմաստով, քանի որ ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի:

«Այսպիսի գործունեությամբ շատ մեծ խնդիրներ են ստեղծում ապագայի համար: Գործող վարչախումբը փորձում է լուծել իր իշխանության պահպանման հարցը, իր իշխանության պահպանումը կապում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա չիրականացնելու հետ:

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի իրականացումը կարող է սպառնալ իրենց իշխանությանը, ի վերջո, ժողովրդին այդքան խաբեցին, արդյունքում՝ այսքան կորուստներ, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում:

Ասացին, որ դրանով երաշխավորում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և այլն: Բայց փաստացի այս զիջումներն անում են առաջին հերթին նաև Թուրքիայի պրոտեկտորատ մտնելու և իրենց իշխանությունը երաշխավորելու համար:

Սա ստեղծում է շատ դժվար մի կացություն, իրավիճակ հետագայում ազգային շահերով առաջնորդվող ուժերի համար, որպեսզի կարողանան մեր շահերն առաջ տանել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրել, Ադրբեջանի հանդեպ համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել և այլն»:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրական և պատմական Հայաստանների մասին զրույցները, ասում, որ իրական Հայաստան է հիմա կառուցում: Երևի թե իրական Հայաստան կառուցելու համար, նրա կարծիքով, պետք է հրաժարվել պատմական բոլոր արժեքներից, տեսնում ենք ոտնձգություններ Արցախի, Հայոց ցեղասպանության հարցի և մի շարք այլ կարևոր թեմաների վրա:

Ինչո՞վ է վտանգավոր «իրական Հայաստան» կոչվող թեզը: «Վտանգն այն է, որ դադարում ենք լինել ազգային պետություն, «իրական Հայաստան» կոնցեպտը ազգային պետություն չլինելու և պարզապես պետություն, այն էլ՝ թույլ պետություն լինելու մասին է: «Իրական Հայաստանի» նպատակը ձևակերպվում է որպես ժողովրդի բարեկեցության ապահովում, ավելի շատ շեշտը դրվում է տնտեսական իմաստի վրա, և եթե Հայաստանի ժողովուրդն այդքան էլ չի կարևորում իր ինքնությունը, իր հայ լինելը, իր պատմական հիշողությունը, որովհետև պատմական հիշողության վրա է նաև խարսխված ինքնությունը, ապա լավ ապրելու համար պայմաններ կան, օրինակ՝ արտասահմանում, դրանով խրախուսվում է հայ ժողովրդի արտագաղթը. որոնց մոտ ավելի սուր է դրված ազգային արժանապատվության հարցերը, նրանք պարզապես չեն կարող մնալ այստեղ, դիմանալ:

Կարևոր հարցն է՝ ինչո՞ւ ենք ապրում Հայաստանում, ինչո՞ւ պետք է ապրել և արարել Հայաստանում: Եթե ազգային պետություն չէ քո պետությունը, չի շեշտադրում քո ազգային ինքնության պահպանման, զարգացման, հանրահռչակման վրա, մեծ նպատակներ չի դնում, հավաքական նպատակ չի դնում, հրաժարվում է ազգային իղձերից, մեր ժողովրդի մի հատվածից ծննդավայրն են խլել, մեր հայրենիքն են խլել, մեր հայրենիքը վերադարձնելու այդ գաղափարից հրաժարումը, գերլարված, իրար հոշոտող տարածաշրջանում մեզ դարձնում է գառ գայլերի ձեռքին: Արդյունքում մարդկանց մեջ փոխվելու է հոգեբանությունը, ինքնությունը, նրանք ոչ մի դժվարության այլևս չեն դիմակայելու և դժվարությունների պարագայում նախընտրելու են իրականությունից փախչել ը:

Վտանգն այն է, որ հիմք է դրվում նյութապաշտ հասարակության ձևավորմանը, որը միջազգային այսպիսի իրադրության պայմաններում չի կարող պահել պետությունը, անընդհատ մասնատվելու է, փոքրանալու է, թուլանալու է և, ի վերջո, ավարտվելու է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի
Փաշինյանը շատ բարեխիղճ աշխատակից ա, լավ աշխատում ա հավաքական Արևմուտքի համար․ Կոչուբաև
Նեթանյահուի մոտ բժիշկները սննդային թունավորում են ախտորոշել
Մի շարք բնակավայրերում շչակներ են գործարկվելու
Ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ
Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին
Ինդոնեզիայի ափերի մոտ 280 զբոսաշրջիկ տեղափոխող լաստանավ է այրվել
Հայաստանում 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը նախատեսվում է երկարաձգել
Եթե Մայր Աթոռը գրոհելն իրականություն դառնա, մենք պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք. «Տաշիր» խմբի փոխնախագահ
Կարևոր
Ադրբեջանի նախագահը սպառնացել է Ռուսաստանին
Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է քարերին և բռնկվել. կա 1 զոհ
Իրանը և «եվրոպական եռյակը» համաձայնել են բանակցություններ վարել
Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է գրանցել
Փաշինյանը եկեղեցու դեմ արշավի ընթացքում ոչ մի բանի առաջ չի կանգնելու, մենք կանգնած ենք Վեհափառի կողքին․ Հայկ Մամիջանյան
Զելենսկին կարգադրել է միջազգային դատարաններում Ռուսաստանից 6,9 միլիարդ դոլար բռնագանձել
«Նիկոլը լայվ կմտնի ու կասպատակի Մայր Աթոռը․ պատրաստ եղե՛ք»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Բացառիկ
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում
Կարևոր
Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել․ Ալիևի օգնական
Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ են հետաձգվել (տեսանյութ)
«Այս ամենում սահմռկեցուցիչը կաթողիկոսի հորթային լռությունն է»․ քաղաքագետ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Գևորգ Պապոյանը վրացիների հարցով հակակոռուպցիոն կոմիտե է դիմել

Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ»

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է․ թվեր. «Ժողովուրդ»

Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ»

Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ»

Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»

ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ»

«Հրապարակ». Խնդիր է դրված ՀԷՑ–ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտրոատ

«Հրապարակ». Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի են նշանակում

«Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին

«Հրապարակ». Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից

«Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն. «Ժողովուրդ»

Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ»

Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը. Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ»

Մասնակցել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպմանը, իսկ անհետ կորած զինվորների ծնողներին չի ընդունել. «Ժողովուրդ»

Հայտնի է Փաշինյանի «սրտի» թեկնածու Կաթողիկոսի անունը. Գարեգին Բ-ի նկատմամբ տասնյակ գործ է բացվել

Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»

«Հրապարակ». Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք

Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»

Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ զեկուցել են՝ Սիմիդյանը կձախողի COP-17-ը. «Ժողովուրդ»