Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ ճանապարհին խութերի ու դժվարությունների է բախվել, բայց և ակնառու հաջողությունների հասել։

Այսօր արդեն աշխարհի առաջատար բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք է։

Ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ եղել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է Ցեղասպանությունը մոռացության մատնելու, ուրանալու, արտաքին քաղաքական գերակայություններից հանելու համար։

Չի բացառվում, որ մի օր էլ բանը հասնի ժխտմանը։Այդուհանդերձ, որքան էլ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն անտեսել, երկրորդ պլան մղել, այլ հարթություն տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, փաստ է, որ դա չի հաջողվելու։ Հայ ժողովրդի ինքնության մի կարևոր մասնիկն է դարձել ճանաչման գործընթացը, ու ոչ միայն Հայաստանում։

Եվ հարկավոր է հասկանալ, ուսումնասիրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նոր բա՞ն է, թե՞ ի սկզբանե նրա մեջ ներդրված է ուրացողի խարանը։

Այս տարվա հունվարի 25-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը կեղծ հայտարարություններ է արել՝ կրկին փոթորկելով հանրությանը։

Ասել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, Փաշինյանը կարևորել էր նաև մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է:

Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։Այդուհանդերձ, այս հայտարարությունը եզակի չէր։ Ընդ որում, նա Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական է արդեն տարիներ շարունակ։

Դեռևս 2009 թ., երբ Փաշինյանը ազատազրկված էր, «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»» վերտառությամբ հոդված էր գրում՝ նշելով, թե «որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»։

2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նա կրկին անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։

«Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշում էր Փաշինյանը:

Այս տարվա մարտի 13-ին էլ պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։

«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։

Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ», - նշել էր Փաշինյանը։Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Այս գրառումը մեծ տարածում է գտել և դարձել քննարկման առարկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում
Reuters. Հորմուզի նեղուցով տարանցիկ փոխադրումները այս շաբաթ կրճատվել են մեկ երրորդով
«Առաջինը Արամն էր.. էս պարագայում Վարդեւանյան». Ղազինյան
Քաջություն ունեցեք ու փորձեք Ալիևի քթից բերել, երբ Արցախում ջնջվում է հայկական հետքը. Գալստյան
Ի՞նչ կա ձեր կառավարության նիստերից, ո՞ր երկիր եք ուղարկում հաստատված հարցերը. Հովհաննիսյան
Եկել էիք «հեղափոՂություն» անելու, բայց միայն փողով հեղափոխություն չես անի․ Գարիկ Սարգսյան
Հայաստանը հասկանում է, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ․ Նիկոլ Փաշինյան
Պարոն Ռուբինյան, մեզ համար Ռուսաստանը սպառնալիք չէ. Իշխան Սաղաթելյան
ՈՒՂԻՂ․ Լարված հարաբերությունների ֆոնին՝ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ նիստին
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է. Տիգրան Աբրահամյան
Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»
«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում
Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»
Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»
«Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական
Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ)
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար
ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ում

Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին