Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որի գործունեությունը փետրվարին դադարեցվել է նախագահ Թրամփի որոշմամբ, տարիներ շարունակ Հայաստանում հակառուսական քարոզչությամբ է զբաղվել:

Նման կարծիքի է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

«Ես շարունակում եմ հետազոտել թվերը, հասկանալ, թե ինչքան գումար է ծախսվել Հայաստանում: Իհարկե, մենք գիտեինք, որ արտասահմանից գրանտներ են գալիս, որոնցով մեր ժողովրդի խելքը լվանում են, սովորեցնում մեզ, որ հանձնենք Արցախը, սխալները բարդենք Ռուսաստանի վրա, սիրենք թուրքերին: Փաստորեն, սա գաղտնի բանակ էր, որը Հայաստանում պատերազմ էր վարում մեր դեմ:

Բայց մենք չէինք պատկերացնում, որ ծավալն այսքան մեծ է, գիտեինք, իհարկե, որ գրանտակերներ կան, բայց որ այսքան, չգիտեինք: Մի քանի աղբյուրում տեսել եմ, որ այդ թիվը 247 մլն դոլար է, Հայաստանում 6 ամսում ծախսվել է այդքան գումար, որի մեծ մասն ուղղված է եղել լրատվամիջոցներին, բլոգերներին, հասարակական կազմակերպություններին աջակցելու համար»,- օրերս Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

Նրա խոսքով, մինչ հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ, բլոգերներ, ՀԿ-ներ, USAID-ից ստացած գումարով հասարակական կարծիք են ձևավորել, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում գործող օրենքով՝ արտասահմանից ֆինանսական միջոցներ ստացող և քաղաքական քարոզչություն իրականացնողը համարվել է արտաքին ազդեցության գործակալ:

«Հայաստան մտած այդ գաղտնի բանակի պատճառով էլ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք:Այդ բանակն ատելություն սերմանեց արցախցիների դեմ, բոլոր սխալներն ուղղեցին ռուսական կողմ, պարտության համար մեղադրեցին Ռուսաստանին, չնայած Մոսկվան 3 անգամ փորձեց կանգնեցնել պատերազմը, ինչ-որ չափով օգնություն ցույց տվեց պատերազմի ժամանակ, և վերջում էլ նրա միջնորդությամբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և պատերազմը կանգ առավ:Բայց USAID-ից ֆինանսավորվողները ասում էին, որ Ռուսաստանը մեր ոխերիմ թշնամին է, իսկ Թուրքիան՝ մեր ընկերը: Այսինքն, այն երկիրը, որը կազմակերպեց 5000 հայերի սպանությունը, մյուս կողմից՝ Իսրայելը զինեց Ադրբեջանին, և ոչինչ չասվեց նրանց մասին և բոլոր սլաքներն ուղղեցին Ռուսաստանի, արցախցիների ու նախկինների ուղղությամբ: Սա երկրի նվաճում էր՝ ինֆորմացիոն ձևով: Գաղափարապես նրանք զավթեցին Հայաստանը՝ այդ տասնյակ միլիոնավոր դոլարներով»,- նշել է Արթուր Խաչիկյանը:

Չնայած USAID-ի գործունեությունը հիմա դադարեցված է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունն այլևս չի ֆինանսավորում Հայաստանին, քաղաքագետը կարծում է, որ ամերիկյան վարչակարգն այլ կերպ կփորձի փափուկ ուժի կիրառումը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:

«Չգիտեմ նույն ծավալով կլինի, թե ոչ, որովհետև Թրամփը չի ուզում ամերիկացի հարկատուների գումարները ծախսել այսպիսի քարոզչության համար, բայց ինչ-որ ձևով կարող են շարունակել այդ քաղաքականությունը: Չեմ բացառում, որ մասնավոր աղբյուրներից գումար գտնեն:

Ընդհանուր առմամբ, սա խայտառակություն է. խոսելով երկրների սուվերենությունից, նրանք այդ երկրները դարձնում են իրենց գաղութը, փաստորեն, մենք կալոնիա ենք դարձել, որովհետև նրանք դրսից ղեկավարում են մեր երկիրը, որովհետև նրանք ղեկավարում են մեր ժողովրդի գիտակցությունը»,-ասել է Արթուր Խաչիկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Reuters. Հորմուզի նեղուցով տարանցիկ փոխադրումները այս շաբաթ կրճատվել են մեկ երրորդով
«Առաջինը Արամն էր.. էս պարագայում Վարդեւանյան». Ղազինյան
Քաջություն ունեցեք ու փորձեք Ալիևի քթից բերել, երբ Արցախում ջնջվում է հայկական հետքը. Գալստյան
Ի՞նչ կա ձեր կառավարության նիստերից, ո՞ր երկիր եք ուղարկում հաստատված հարցերը. Հովհաննիսյան
Եկել էիք «հեղափոՂություն» անելու, բայց միայն փողով հեղափոխություն չես անի․ Գարիկ Սարգսյան
Հայաստանը հասկանում է, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ․ Նիկոլ Փաշինյան
Պարոն Ռուբինյան, մեզ համար Ռուսաստանը սպառնալիք չէ. Իշխան Սաղաթելյան
ՈՒՂԻՂ․ Լարված հարաբերությունների ֆոնին՝ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ նիստին
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է. Տիգրան Աբրահամյան
Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»
«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում
Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»
Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»
«Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական
Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ)
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար
ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին
Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Լրացուցիչ նորություններ

...

Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա»

«Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

Նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է, պիտի անենք որոշ վերանայումներ․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»

Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»

Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու