Եվրամիության մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցների 16-րդ փաթեթը, այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:Մշտական ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ: Նրանց կողմից հավանության արժանացած փաթեթը պետք է ուղարկվի Եվրամիության երկրների ղեկավարների կողմից հաստատման։
«Պատժամիջոցներն ուղղված են ևս 13 բանկի և, այսպես կոչված, ստվերային նավատորմի ևս 73 լցանավի դեմ», - հաղորդում է Financial Times-ը։
Բացի այդ, հրատարակության զրուցակիցների տվյալների համաձայն, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է «փուլային» արգելք ԵՄ-ի երկրների համար ռուսական ալյումինից պատրաստված արտադրանքի որոշակի տեսակների գնման վրա։