Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:


Նախագահ Թրամփին ուղղված ուղերձում նշված է.


«Մեծարգո պարոն նախագահ, Ամենաջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ, Ձեր ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առիթով։ Այս տարվա տոնակատարությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նշվում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակը՝ պատմական մի հանգրվան, որն արտացոլում է Հիմնադիր հայրերի կողմից ԱՄՆ-ի հիմքում դրված ազատության և անկախության արժեքների կենսունակությունը։ Դրա հետ մեկտեղ, Անկախության օրը խորհրդանշում է Միացյալ Նահանգների ժողովրդի հզոր ոգին և տոկունությունը, որոնց շնորհիվ է, որ միջազգային արդի հարաբերություններում և համաշխարհային կարևոր գործընթացներում Միացյալ Նահանգներն ունի առանցքային դերակատարություն։


Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում, պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում։


Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը, որի իրականացման ուղղությամբ մեր երկու երկրների աշխատանքը թևակոխում է գործնական հարթություն, վստահաբար լինելու է այս խաղաղության կարևոր գրավականը և ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։


Խաղաղության մասին խոսելիս, չեմ կարող չանդրադառնալ Ձեր կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդին և դրան որպես հիմնադիր անդամ Հայաստանի անդամակցությանը, ինչը հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ և ԱՄՆ ընդհանուր տեսլականի ևս մեկ ապացույց է: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց։ Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»:


Փոխնախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.


« Մեծարգո պարոն փոխնախագահ, Ընդունեք խնդրեմ ամենաջերմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առիթով։ Հուլիսի 4-ը ևս մեկ առիթ է արժևորելու ազատության և անկախության հիմնարար գաղափարները: Այս արժեքները ոչ միայն կազմում են ամերիկյան ինքնության հիմքը, այլև հանդիսանում են այն գաղափարական հենարանը, որի վրա խարսխված Միացյալ Նահանգները շարունակաբար իր կարևոր ներդրումն է ունեցել միջազգային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև գործընկեր երկրների հետ կուռ կապերի կառուցման գործում։


Պարոն փոխնախագահ, Ջերմությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարին Հայաստան կատարած Ձեր այցը, որը կարևոր նշանակություն ունեցավ մեր երկրների միջև ձևավորված գործընկերության հետագա խորացման և ամրապնդման համար։


Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում գործընկերությանը զարկ տալուց զատ՝ Ձեր այցը դարձավ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության առհավատչյան՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում մեր կապերի ընդլայնման համար»։

Լրահոս

Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում
Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար
Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով
Կարևոր
Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է
Ֆոն դեր Լայենը մեկնում է ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին համոզելու դրա օգտակարության հարցում․ Politico
ՌԴ-ն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցնում միմյանց․ կան զոհեր և վիրավորներ
Տոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհում (տեսանյութ)
Գլխավոր թիրախը Վլադիմիր Պուտինն է. Մեդվեդև
Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)
Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)
Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ
Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
Շտապ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Լրացուցիչ նորություններ

...

Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)

Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)

Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան

Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան

ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով

ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար

Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ)

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ)

Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur

«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ)

Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն

ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական

ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին

Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան