Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական հեռախոսազրույցն են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Интерфакс»-ը։

Ըստ Ուշակովի, զրույցը սկսվել է ամերիկացի առաջնորդին և ԱՄՆ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքով։

«Այսօրվա՝ երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը սկսվեց նրանից, որ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորեց Դոնալդ Թրամփին և ողջ ամերիկյան ժողովրդին այս նշանակալի տոնի առթիվ՝ հիշեցնելով ամերիկյան պետականության կայացման գործում Ռուսաստանի ներդրման մասին», — ասել է Յուրի Ուշակովը լրագրողներին։

Ուշակովի տեղեկացմամբ, զրույցի ընթացքում առաջնորդները նաև նշել են ընդհանուր պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը «նշել են պատմության այն ընդհանուր էջերի նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի կարևորությունը, որոնք մեզ կապում են»։ Նա հավելել է, որ զրույցում առանձնահատուկ ընդգծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի օգնականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությունն այս տարի անցկացվում է լայն թափով՝ նշելով, որ ռուս առաջնորդը զրույցի ընթացքում նույնպես հիշատակել է այդ փաստը։

Ուշակովը նշել է, որ սա արդեն Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ընթացիկ տարվա սկզբից ի վեր չորրորդ հեռախոսազրույցն է։

Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ՝ Ռուսաստանի օրվա առթիվ, Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին «ջերմ շնորհավորական ուղերձ» էր հղել։


Լրահոս

Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան
Գալստյան․ Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել
Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա
Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է
ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է
Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ
Կարևոր
«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին
Կարևոր
Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում
Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն
Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել
Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին
Կարևոր
Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»
Կարևոր
Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին
Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը
Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում
Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են
ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել
Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը
Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են

Լրացուցիչ նորություններ

...

Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում

Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են

ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել

Մասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանը

Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են

Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես

Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը

Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ

Հութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը

ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցությունները

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ

Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել

Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը

Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են

Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն