Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումը


Մի շարք եվրոպական երկրներ հայտարարել են, որ կդադարեցնեն ապաստան հայցող սիրիացի փախստականների դիմումների քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով եվրապական տարբեր լրատվամիջոցների հրապարակումները։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ սիրիացի փախստականների դիմումների քննարկումը կասեցնելու որոշում են կայացրել Մեծ Բրիտանիայի իշխանությունները։

«Ներքին գործերի նախարարությունը կասեցրել է սիրիացի փախստականների հարցումների վերաբերյալ որոշումների ընդունումը, քանի դեռ չենք գնահատել իրավիճակը Սիրիայում», - ասել է հրատարակության աղբյուրը։

Ըստ The Telegraph-ի՝ ավելի քան 6500 սիրիացի փախստական ներկայում սպասում է ապաստանի հայցերի վերաբերյալ որոշմանը:
Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գրասենյակն (OFPRA) իր հերթին ասել է, որ «ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին» և չի բացառում Սիրիայից ժամանած մարդկանց ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումների դադարեցումը։

Գերմանիան իր հերթին կասեցրել է սիրիացի փախստականների ապաստանի դիմումների վերաբերյալ որոշումներն այն բանից հետո, երբ Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը, հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի ներկայացուցչին։

«Ավելի քան 47 000 դիմումի քննարկումը կասեցվել է», - հայտնում է գործակալությունը։«Շատ փախստականներ, որոնք պաշտպանություն են գտել Գերմանիայում, վերականգնել են իրենց հայրենի Սիրիա վերադառնալու հույսը…. Հաշվի առնելով Սիրիայում տիրող բարդ իրավիճակը` ճիշտ է, որ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը կասեցրել է ապաստանի հարցումների վերաբերյալ որոշումները», - գրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը X սոցիալական ցանցում։

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը X սոցիալական ցանցում հայտնել է, որ «Սիրիայի քաղաքացիների համար ապաստանի տրամադրման բոլոր գործընթացները կդադարեցվեն»:«Սիրիայում բռնապետության անկումից հետո անվտանգության իրավիճակը պետք է վերագնահատվի։ Ես հենց դա եմ հանձնարարել անել ներքին գործերի նախարարին», - նշել է Նեհամերը:

Այս որոշումը կազդի Սիրիայից առնվազն 7300 ապաստան հայցողների վրա, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ավստրիայի ՆԳՆ հայտարարությունը։Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետական ​​քարտուղարությունը (SEM) նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է «ապաստան տրամադրելու ընթացակարգերը և այդ հարցով որոշումների կայացումը սիրիացի դիմողների համար մինչև Սիրիայում իրավիճակի ուսումնասիրությունը»:

Ֆրանսիական Le Monde թերթը հայտնում է, որ փախստականների հարցերով Դանիայի բողոքարկման խորհուրդը կասեցրել է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու 69 դիմում՝ Սիրիայում «շատ անկայուն իրավիճակի» պատճառով։

Սիրիացի փախստականների ապաստանի դիմումների մշակումը դադարեցրել են նաև Նորվեգիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ 

Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։

Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից և, ըստ հրապարակումների, ապաստան ստացել Ռուսաստանում։ Սիրիայի ընդդիմությունն անցումային կառավարություն է ձևավորում՝ Մուհամեդ ալ-Բաշիրի գլխավորությամբ։

Լրահոս

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան
Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը
Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել
High-Level Meetings in Yerevan Focus on Armenia–EU Economic Cooperation and Export Growth
Երևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերը
Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է
300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու Հայաստան
Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար
Ընդդիմության նոր համախմբումը. ի՞նչ են ասում մարդիկ
Փաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղեր
Սննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենք
Ինչո՞ւ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն
Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունը կրում է պետությունը
Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջին
Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվել
ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ
Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել

Լրացուցիչ նորություններ

...

Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը

BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)

Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի

BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ)

Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է