Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թշնամին նոր ուժով է «վերադարձել» իր պահանջներին. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

COP29-ի ավարտից հետո Ադրբեջանը նորից անցել է իր պահանջների առաջքաշմանը, քանի որ այդ միջոցառմամբ պայմանավորված՝ բանակցային գործընթացը մոտ մեկ ամիս կանգնած էր։

Ընդ որում՝ անցել է նոր թափով ու նոր «գուներանգներով»: Արցախի և Հայաստանի դեմ իրագործված հանցագործություններից հետո այդ համաժողովի միջոցով փաստացի Ադրբեջանին հաջողվեց ցույց տալ, որ ոչ միայն իր դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել, մեկուսացված չէ միջազգային հարաբերություններում, այլև տարբեր երկրներ շարունակում են իր հետ համագործակցությունը, այդ թվում՝ Եվրոպայից։

Ու քանի որ այդ խնդիրը լուծված է, ապա Ադրբեջանը կարող է իր գործելակերպը կրկնել, այսինքն՝ նոր ագրեսիա ձեռնարկել ու անպատիժ մնալ։
Արցախի դեպքում ռազմական ագրեսիա ձեռնարկելու և շրջափակման ենթարկելու հետ մեկտեղ՝ Բաքվից հայտարարում էին, թե իբր Արցախն իրենց է պատկանում ու իրենց նպատակը արցախցիների վերաինտեգրումն է, բայց նրանք չցանկացան ու հեռացան։ Հիմա էլ ավելի մեծ թափով առաջ է մղվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։

Ու կարծիք կա, որ Ադրբեջանը արցախահայերի վերադարձի հետ կապված հայելային կերպով առաջ է քաշում նույն քանակությամբ ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման։ Բայց սա թյուր կարծիք է, ժամանակն ապացուցել է, որ Ադրբեջանն ինչպես ոչ մի պայմանավորվածություն չի պահում, այնպես էլ ոչ մի երաշխիք չկա, որ արցախցիների անվտանգությունը կարող է ապահովել, եթե նույնիսկ փաստաթղթով դրա համար երաշխիքներ ստեղծվեն։ Ու եթե իսկապես հայ բնակչության վերադարձի հարց լիներ, ապա Ադրբեջանն անխնա կերպով չէր քանդի շենքերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, որոնք արցախահայության սեփականությունն են։ 

Որոշ արտաքին կենտրոններից էլ հայտարարություններ են հնչում, թե արցախահայությունը պետք է վերադառնա, թե իրենք բարձրացնում են վերադարձի իրավունքի իրացման հարցը, սակայն դրանք իրականում միայն դատարկ հայտարարություններ են։

Գործնական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Այդպես, օրինակ՝ Լաչինի միջանցքը փակելու ու Արցախի շրջափակման ժամանակ էին տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ անում, դատապարտում Ադրբեջանի գործողությունները, կոչ անում բացել Լաչինի միջանցքը, բայց իրականում որևէ քայլի չդիմեցին Բաքվին ճնշելու համար։

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը անգամ հայտարարում էր, թե Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆը ոչ միայն հանդուրժեց, այլ ամերիկյան պաշտոնյաները շարունակում են մեկնել Բաքու՝ «խաղաղության» հարցը քննարկելու նպատակով, և հանդիպումներ ունենում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

 Ավելին, Հայաստանն էլ պաշտոնապես չի բարձրացնում արցախցիների իրավունքների վերականգնման հարցը, այլ արցախցիներին առնչվող թեման ընդամենը ձգտում է ներկայացնել նրանց սոցիալական աջակցություն տրամադրելու համատեքստում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքից 90ականներին բռնագաղթի արդյունքում հեռացած հայերի վերադարձին, ապա այդ հարցն ընդհանրապես օրակարգում չի էլ եղել։ Բայց ամենազարմանալին այն է, որ ՀՀ իշխանությունները փաստացի չեն հերքում, որ ադրբեջանցիների վերադարձի թեման քննարկվում է։ Պատահական չէ, որ այս ֆոնին էլ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանը» Նիկոլ Փաշինյանն ու այլ «նիկոլները» համեմատում են «Արևմտյան Հայաստանի» հետ։ Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզերը դատարկ քարոզչություն չեն, դրանով փորձ է կատարվում կոնկրետ ականներ դնել Հայաստանի ինքնիշխանության տակ։ 

Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀի միջազգայնորեն ճանաչված ինքիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջելու, բայց ֆորմալ առումով տարածքները կարող են մնալ Հայաստանի կազմում, իսկ ադրբեջանցիները կամ ինչոր կասկածելի խմբեր, ինչու չէ՝ նաև ներկրված ահաբեկիչներ կարող են գալ ու որոշել, թե ինչպես պետք է հայերն ապրեն։

Արդյունքում այդ տարածքներում պայմաններ կարող են ստեղծվել հայերի հեռանալու և էթնիկ զտումների համար, ինչպես կատարեցին Արցախի դեպքում։ Դրանից հետո Բաքվից կհայտարարեն, թե իրենք փորձել են «արևմտյան» ադրբեջանցիների իրավունքները վերականգնել, նրանց վերաինտեգրել հայկական հասարակության մեջ, բայց հայերը որոշեցին հեռանալ, դա իրենց որոշումն է։

Ու այդպես հայկական տարածքները կյուրացվեն հակառակորդի կողմից։ Առանց այն էլ արդեն իսկ Ադրբեջանի կողմից հայերի ճակատագիրը որոշելու ուղղությամբ պահանջներ կան։ Օրինակ՝ Բաքվի օրակարգից դուրս չի գալիս Հայաստանի Սահմանադրությունը փոխելու թեման, տարբեր պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են դրա մասին։ Պարզ է, որ Սահմանադրությանն էլ պետք է հետևի այլ օրենքների փոփոխության պահանջը։ Ստացվում է, որ Ադրբեջանից պետք է որոշեն, թե հայությունն ինչ օրենքներով պետք է ապրի, որի արդյունքում հայ ժողովուրդը վերջնականապես կզրկվի իր կամարտահայտությունից։

ՀՀ իշխանություններն էլ հայտարարում են, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, բայց իրենք այդ հարցը չեն բարձրացնում։

Բայց ինչո՞ւ չեն բարձրացնում բանակցային գործընթացում այդ հարցը, չէ՞ որ դա կարող են հրապարակային պահանջ դարձնել: Փոխարենն անընդհատ նշում են, թե իրենք ցանկանում են խաղաղության դարաշրջան բացել, այնինչ, Ադրբեջանի պատկերացմամբ, «խաղաղության դարաշրջանը» նշանակում է, որ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարելու, ամեն կերպ գոհացնելու է հակառակորդին: 

Ադրբեջանն իր էությամբ շատ հեռու է մարդասիրական արժեքներից ու անընդհատ նոր զիջումներ է պահանջելու՝ ընդհուպ այսօրվա տեսքով եղած Հայաստանի լուծարում, ինչպես եղավ Արցախի դեպքում։ Իսկ դրա վառ վկայությունը նաև այն է, որ Բաքվի կողմից առաջ մղվող մյուս առանցքային պահանջը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա ու սպառազինություններ չպետք է ձեռք բերի, քանի որ այն ռևանշիզմի համար դուռ է բացում։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ Հայաստանի անվտանգության զիջում կամ պետականության կազմալուծում։

Այս պայմաններում կնքված փաստաթուղթը կլինի ոչ թե խաղաղության, այլ կապիտուլ յացիոն պայմանագիր։ Ու բացառված չէ, որ դրա բաղկացուցիչ մաս կարող են լինել նաև ռեպարացիաները։ Չմոռանանք, որ Ադրբեջանից անընդհատ բարձրացնում են այն թեման, որ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի Արցախի հանքերից ու այլ ռեսուրսներից օգտվելու համար, անգամ արբիտրաժային դատարան են դիմել։

 Այնպես որ, պատահական չէ, որ քաղաքական գործիչների, փորձագետների գերակշիռ մեծամասնությունն անընդհատ պնդում է, որ եթե ցանկանում ենք մեր պետականությունը պահպանել, պետք է հնարավորինս դիմադրենք հակառակորդին, բայց դրա համար պետք է փոխել իշխանություններին, քանի որ նրանք ավելի շատ Ադրբեջանի պահանջները լեգիտիմացնելով են զբաղված։

Լրահոս

Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել

Լրացուցիչ նորություններ

...

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց