Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարդու... չիրավունքներ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.Այսօր դեկտեմբերի 10-ն է. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հեռավոր 1948 թվականի այդ օրը ՄԱԿի Գլխավոր ասամբլեան ընդունել է մեր ժամանակների թերևս ամենից կարևոր, ամենից մարդասիրական, բայց ամենից... անտեսված ու ոտնահարված փաստաթուղթը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»: Բայց մեր ասելիքը հիմա այդ հռչակագրի դրույթների մասին չէ, այլ հենց մարդու իրավունքների, ինչպես հիմա շատ մեկնաբաններն են սիրում ասել՝ «գետնի վրա», այն է՝ իրականության մեջ:

Ու երբ նայում ենք այս ամենին իրականության պրիզմայով, տեսնում ենք, որ մարդու իրավունքները վերածվել են մարդու... չիրավունքների: Սկսենք խոշոր, աշխարհում տարբեր գործընթացներ հարուցող ու մեծ ազդեցություն ունեցող տերություններից, որոնց նախաձեռնությամբ էլ, ի դեպ, Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունվեց ՄԱԿի այդ հիմնարար փաստաթուղթը:

Այսպես կոչված՝ «հավաքական Արևմուտքը» ներկայացնող տերությունները, «ժողովրդավարության փարոսները» իրենց գործողություններով ու քաղաքական որոշումներով գրեթե ամեն օր ապացուցում են, որ «մարդու իրավունքներ» ասվածն ընդամենը հարմար քաղաքական գործիք է, ոչ ավելին:

Ցավալի է, բայց տասնամյակների ընթացքում արմատապես այլասերվել է «մարդու իրավունքների» նկատմամբ հիշյալ կանոնները սահմանող տերությունների վերաբերմունքը... Այ, երբ իրենց պետք է, ասենք՝ որևէ երկրի իշխանության վրա ճնշում բանեցնելու համար, նրանք հիշում են, որ, առհասարակ, մարդու իրավունքներ էլ կան, որոնք իրենց ֆինանսական ու նյութական շահերին դիպչող այս կամ այն երկրի կառավարությունը խախտում է: Իսկ երբ իրենց համար ֆինանսական, աշխարհաքաղաքական, նյութական շահերի առումով խնդիր չկա, ապա... «մարդու իրավունքներ» էլ չկան: Ի՞նչ տեսք ունի դա իրականության մեջ:

Քավ լիցի, շատ հեռուներ չարժե գնալ ո՛չ պատմական, ո՛չ էլ՝ աշխարհագրական առումով: Վրաստանի ներկայիս իշխանությունը սեփական պետությունն ու ժողովրդին պատերազմական աղետներից հեռու պահելու համար չի՞ ցանկանում «հավաքական Արևմուտքի» պատվերը կատարել, ուրեմն՝ հակաժողովրդավարական է, ոտնահարում է մարդու իրավունքները:

Հասկանալի է, արևմտյան լրատվամիջոցները նրանց՝ վրացական իշխանություններին ներկայացնում ու նկարագրում են որպես մի աներևակայելի մարդատյացների, որպիսիք այս վայրենի աշխարհում մինչ օրս, իբր, չեն եղել: Բայց, ահա, այդ նույն «մարդասեր» տերությունները բացարձակապես ոչ մի խնդիր չունեն, օրինակ՝ պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի հետ համագործակցելու, նրան «բարևբարլուս» ասելու հարցերում, որովհետև... նրանից նավթ ու գազ են գնում, ձեռքի հետ էլ՝ նավթադոլարներ ու կասպիական սև ձկնկիթ են ստանում:

Հա, Ադրբեջանը դասական դինաստիական բռնապետություն է, այնքան բացահայտ, որ մեկմեկ «մարդասեր», «ժողովրդավար» երկրներն արտահայտվում են, բայց նրանք էլ, Ալիևն էլ հրաշալի գիտեն, որ դա մյուսների համար է, «խաղի կանոնների» բաղկացուցիչ մաս:

Մեկ այլ օրինակ՝ ոչ պակաս թարմ. Վրաստանում վերջին ցույցերի ժամանակ ցուցարարները ամենևին էլ խաղաղ չէին, դա բոլորը տեսան: Անգամ երկրի խորհրդարանի շենքը հրկիզեցին (դա, մեծ հաշվով, իրենց ներքին գործն է, դրա մասին չէ խոսքը): ԱՄՆ հեռացող վարչակազմը, ԵՄ ղեկավարությունը քննադատեցին ու դատափետեցին... իշխանություններին: 
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկանական սանձարձակությունների դիմեց բացառապես խաղաղ, անզեն ցուցարարների դեմ, բեկորային նռնակներով վիրավորվեց 100 մարդ:

Ու ԱՄն դեսպանը, ԵՄ ներկայացուցիչները... խրախուսեցին իշխանություններին, իսկ խաղաղ ցուցարարներին գրեթե դատապարտեցին:

Շատ ենք խոսել այս քաղաքական փարիսեցիության, այդ երկերեսանիության մասին: Բայց այս դեպքում ո՞րն է հարցը: Իսկ հարցն այն է, որ «մարդու իրավունքները» մնացին տրորտակ ու անշունչ ընկած՝ այդ իրավունքներն ու ազատություններն ըստ հարմարության թափահարող տերությունների նյութաքաղաքական շահերի ներբանների տակ:

Ու վերածվեցին մարդու... չիրավունքների: Հետևություն՝ շատերն իրավունքներից վեր են, խոսակցականով ասած՝ «ծալած ունեն»... Նույնն է նաև ազգերի, ժողովուրդների իրավունքների դեպքում: Որոշ ազգերի ու ժողովուրդների դեպքում, պարզվում է, «իրավունքները» գործում են:

Մյուսների դեպքում՝ ի՜նչ իրավունք, ի՜նչ բան: Ո՞ւմ են այսօր հուզում ամերիկյան ավիահարվածներից զոհված ու հաշմված սերբերի իրավունքները, ո՞ւմ են այսօր հետաքրքիր կոալիցիոն հարվածների տակ քարուքանդ արված Իրաքի միլիոնավոր բնակիչների խեղված ճակատագրերն ու իրավունքները, ո՞ւմ են հետաքրքիր հենց այս օրերին փլուզված Սիրիայի միլիոնավոր բնակիչների իրավունքները, կամ՝ Լիբիայի, կամ՝ Լիբանանի, կամ՝ Գազայում Իսրայելի կողմից կոտորված արաբ երեխաների իրավունքները... Իսկ ո՞ւմ հուզեց մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի 150 հազար հայության՝ սեփական հայրենիքում, սեփական բազմահազարամյա բնօրրանում ապրելու և արարելու իրավունքը:

Ո՞ւմ հետաքրքրեց Արցախի հայաթափումը: Գործնականում ոչ մեկին, անգամ... Հայաստանի կառավարություն (իշխանություն) կոչվող խմբին: Ի դեպ, հեռավոր 1991 թվականի դեկտեմբերի 10ին տեղի է ունեցել նաև Արցախի հայության ինքնորոշման հանրաքվեն՝ այն ժամանակվա գործող բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան, ավել ին՝ ԽՍՀՄ պատգամավորների դիտորդական ներկայությամբ: Այսինքն, օրացույցի այս օրը նաև այդ առումով է մեզ համար հիշարժան: Այո, կան մարդու իրավունքներ: Ու մարդու իրավունքների հիմնարար աղյուսները գալիս են պատմության խորքերից, դեպի մարդն ու մարդկային հոգու փրկությունն ուղղված ուսմունքներից:

Այդ ամենը կա: Բայց այսօր առարկայորեն կան և կոլեկտիվ ու անհատական բռնությունները, պատերազմների ու հայրենազրկման սպառնալիքները, կան քաղաքական ելուզակություններն ու բազմերեսանիությունը: Եվ այդ պայմաններում այս իրականության մեջ անհնար է իրավունք ունենալու իրավունքը ձևակերպել ավելի հակիրճ ու համընկալելի, քան դա արել է Գարեգին Նժդեհը. «Ուժն է ծնում իրավունք»:

Լրահոս

Ռուսաստանը հայտարարեց, որ անհապաղ սկսում է հանել դիզելի արտահանման սահմանափակումները
Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
«Ռիբար» նախագծի հեղինակներին ազատ են արձակել․ Զախարովա
Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում
Կա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ)
Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»
ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)
Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ
Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Լրացուցիչ նորություններ

...

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար