Եվրամիությունը (ԵՄ) սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթի աշխատանքները և նախատեսում է համաձայնեցնել այն մինչև նոյեմբերի 19-ը։
Այս մասին հայտնում է
EUobserver-ը հղում անելով իր աղբյուրներին ։
«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների քննարկումը ԵՄ խորհրդում կսկսվի Հունգարիայի նախագահության ընթացքում»,- հայտնում է պորտալը հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, աղբյուրը նախընտրել է անանուն մնալ։ Նոյեմբերի 9-ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։
Հունիսի 24-ին Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը ։ Նոր սահմանափակումներն անդրադարձել են եվրոպական նավահանգիստներով ռուսական հեղուկ բնական գազի տարանցմանը ։ Պատժամիջոցների այս փաթեթում ներառվել են Ռուսաստանից 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք և սահմանափակել երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարումները 61 ընկերությունների ՝ ՌԴ-ից, Չինաստանից, ԱՄԷ-ից և Թուրքիայից: