Հորդանանի հարավում՝ Կարակի նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հաղորդում է հորդանանյան Al-Mamlaka հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Համուդ եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, շուրջ տասը մարդ վիրավորվել է։
Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Աղբյուրի տվյալներով՝ զինված տղամարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից և կրակ բացել Համուդ եկեղեցում անցկացվող հուղարկավորության ժամանակ։








