Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս գիտնականներին հանձնարարել է մշակել միջոցներ, որոնք հնարավորություն կտան արդյունավետ պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ։ Դրա մասին նա հայտարարել է Մինսկի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, որտեղ այցելել է ակադեմիկոս Օ.Վ. Ռոմանի անվան փոշենյութերի մետալուրգիայի ինստիտուտի փորձադաշտ, հաղորդում է Белта-ն:

«Այս անօդաչուների դեմ պայքարի միջոց է անհրաժեշտ։ Դա ձեր գործն է, թե ինչպես եք լուծելու հարցը։ Բայց եթե դուք խելացի եք, ինչպես պարծենում ենք, մարտունակ, առաջադեմ, ուժեղ բնավորությամբ, ուրեմն արեք։ Զրոյացրեք այդ անօդաչուները»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա գնահատմամբ՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցների մշակումը պետք է դառնա բելառուսական գիտության աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը՝ ազգային անվտանգության ոլորտում։ Միևնույն ժամանակ նախագահը կոչ է արել չսահմանափակվել միայն սեփական ԱԹՍ-ների ստեղծմամբ։

«Պետք չէ մրցավազք կազմակերպել, թե ով ավելի լավ անօդաչու կստեղծի։ Այո՛, լավ անօդաչու պետք է, դրանից չես խուսափի։ Բայց գլխավորը՝ սովորել պայքարել անօդաչուների դեմ»,- ասել է նա։

Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է կողմնորոշվել կոնկրետ արդյունքի վրա, այլ ոչ թե խոստանալ հեռավոր ապագայում մշակել անհրաժեշտ տեխնոլոգիաները։ Նա նշել է, որ պետությունը պատրաստ է ֆինանսավորել պահանջված մշակումները, եթե դրանք գործնական արդյունք են տալիս։

«Արդյունք է պետք,- պահանջել է նա:- Այս այցին նախապատրաստվելիս ես մտածեցի, որ Վլադիմիր Ստեպանովիչը (ԳԱԱ նախագահության նախագահ Վլադիմիր Կարնիկը- ծանոթագրությունը՝ БЕЛТА-ի) առաջին անգամ ոչ միայն ինձ, այլև ժողովրդին կզեկուցի պետության անվտանգության ապահովման գործում իր հաջողությունների մասին։ Դա չպետք է լինի հերթական հեքիաթը, թե մենք վաղը ինչ-որ բան կանենք»։

Բելառուսի նախագահը միաժամանակ հանձնարարել է որոշել, թե ինչ անօդաչուներ են անհրաժեշտ Բելառուսին, և դրանց մշակման խիստ ժամկետներ սահմանել։ Ըստ նրա՝ բելառուս գիտնականները վերջին շրջանում էականորեն առաջ են գնացել այդ ուղղությամբ։

«Պետք է աջակցել։ Եթե մենք հասկանում ենք, որ մեզ պետք են վերջին սերնդի անօդաչուներ, պետք է իմանանք, թե որոնք են մեզ պետք։ Որոշել, թե ում ենք աջակցելու։ Եվ թող աշխատեն։ Խիստ ժամկետներում»,- հանձնարարել է բելառուս առաջնորդը։

Փորձադաշտ կատարած այցելության ընթացքում Լուկաշենկոն ծանոթացել է ԱԹՍ-ների հայտնաբերման, ուղեկցման և ոչնչացման միջոցներին, ինչպես նաև քաղաքացիական և պաշտպանական նշանակության այլ մշակումների։ Նրան ցուցադրել են ռեակտիվ արկեր, անօդաչուների համար նախատեսված ռազմամթերք, պայթուցիչներ, խառը հրթիռային պինդ վառելիք, տեղական արտադրության վառոդներ և պայթուցիկ նյութեր։

Բելառուսի նախագահը զննել է նաև զրահապաշտպան միջոցները, հատուկ հանդերձանքը, պաշտպանված ավտոմոբիլային տեխնիկան և անօդաչու թռչող սարքերը։ Բացի դրանից, նրան ցուցադրել են «Ֆիլին» երկտեղանի թռչող ապարատը՝ ավտոժիրը, որը կարող է օգտագործվել հետախուզության, դիտարկման, փոխադրման և հատուկ առաջադրանքների համար, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ։

Լուկաշենկոն ընդգծել է, որ պետական աջակցությունը կտրամադրվի նախ և առաջ կոնկրետ արդյունքների համար։ «Կատարիր և արի, ինչպես ես հաճախ ասում եմ, խնդրի՛ր ուզածդ»,- ասել է նա։

Միաժամանակ նա պահանջել է յուրաքանչյուր կես տարին մեկ վերահսկել գիտնականների առջև դրված խնդիրների կատարումը և հայտարարել է, որ պետությանը պետք չեն այն մշակումները, որոնց արդյունքը հետաձգվում է անորոշ ժամկետով։

Լրահոս

«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին

Լրացուցիչ նորություններ

...

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի

«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին

5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ

Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան

Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)

Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը

Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)

Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել

Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը

Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար