Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, հաղորդում է El Pais-ը։ Ըստ թերթի՝ ցույցի ավարտից հետո անվտանգության ուժերը հրամայել են մասնակիցներին ցրվել, սակայն նրանք սկսել են ապակե շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների վրա և այրել աղբամանները։
«Ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Քսանութ ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել», - նշվում է հրապարակման մեջ։ Վերջին օրերին Իսպանիայում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Դրանք սկսվել են 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումից հետո, ով տասնամյակներ շարունակ ապրել էր նույն մադրիդյան բնակարանում։
Նրա դեպքը դարձավ բողոքի շարժման խորհրդանիշ՝ հանգեցնելով վրանային ճամբարի ստեղծմանը և նմանատիպ բողոքի ցույցերի տարածմանը այլ քաղաքներում։








