Հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով, իսկ նրա թաղման վայրը ընտանիքը չի հրապարակելու։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Կաշպիրովսկու մերձավոր շրջապատից։
«Հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով», — գործակալությանը հայտնել է Կաշպիրովսկու այրու ազգականը։ Նա տեղեկացրել է, որ հոգեթերապևտի մարմինը չեն դիակիզելու։
Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը ճշտել է, որ ընտանիքը մտադիր չէ բացահայտել Կաշպիրովսկու թաղման վայրը նույնիսկ նրա ընկերներին և գործընկերներին։
Կաշպիրովսկին մահացել է հոկտեմբերի 3-ին՝ 87 տարեկան հասակում։ Նրա ընտանիքի տվյալներով, մահվան պատճառը եղել է սրտի կանգը։
Հոգեթերապևտի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան հրաժեշտի սրահում։








