Գերմանիայի կանցլերը Կիև է ժամանել չհայտարարված այցով այսօր՝ հոկտեմբերի 4-ի առավոտյան: Սա Գերմանիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա 2025 թվականի մայիսից ի վեր:
«Այսօր ես եկել եմ Կիև, որովհետև առաջիկա շաբաթներին Ուկրաինան ունի մեր աջակցության կարիքը: Եթե չկանգնեցնենք Ռուսաստանին, նրա ռազմական մեքենան վաղ թե ուշ կշրջվի մեր դեմ», - ասել է Մերցը:
«Շուտով մարդկանց համար կգա հինգերորդ ռազմական ձմեռը: Ռուսաստանը ռմբակոծում է քաղաքները, բնակելի տները և ջերմաէլեկտրակայանները: Ուկրաինացիներին չես կոտրի ահաբեկչությամբ», - նշել է կանցլերը:
Նա հավելել է, որ հանդիպելու է նախագհ Վլադիմիր Զելենսկիի հետ և նրան նույնպես հավաստիացնելու է աջակցության պահպանման հարցում: «Մեր գործընկերությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է», — ասել է կանցլերը՝ հավելելով, որ գերմանական և ուկրաինական ընկերությունների համատեղ աշխատանքը իրենց դարձնում է ավելի պաշտպանված և ուժեղ:








