ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, երկիրը կներդնի մահապատիժ խոշոր թմրավաճառների համար։
«Մենք մահապատիժ կկիրառենք խոշոր թմրավաճառների, մարդկանց առևտրով զբաղվողների և ոստիկան սպանող յուրաքանչյուրի նկատմամբ», - ասել է նա՝ ելույթ ունենալով Ալաբամայի իր կողմնակիցների առջև։ Սեպտեմբերի 30-ին դատապարտված մարդասպան Քրիստա Փայքին մահացու երկու դեղաչափ եեն ներարկել Նեշվիլի (Թենեսի) բանտում։
Այնուամենայնիվ, նա ողջ մնաց, չնայած դահիճների կողմից բարդությունների առաջացմանը և յոթ ասեղ օգտագործելուն։ Նրա փաստաբանները նախկինում նշել էին, որ Փայքը տառապում է թրոմբոցիտոզով, որի դեպքում ներարկումը կարող է հանգեցնել արյան մակարդուկների և հետագա տառապանքների։








