Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը



«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում ստեղծված առաջին մասնագիտական խորհրդի մասին է, որը շուրջ երեք տասնամյակ գործել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և կազմակերպել թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ։

Ավելի քան երկու տասնամյակ՝ դեռևս 2000-ականների սկզբից, խորհուրդը ղեկավարում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։

Խորհրդի լուծարման մասին տեղեկությունը հատկապես ուշագրավ է վերջին ամիսներին Գագիկ Ղազինյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Այս տարվա օգոստոսի վերջին ԵՊՀ ղեկավարությունը որոշեց չշարունակել աշխատանքային հարաբերությունները Գագիկ Ղազինյանի հետ։ Ղազինյանը ԵՊՀ ռեկտորի համապատասխան որոշումն արդեն վիճարկում է դատական կարգով՝ պահանջելով այն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Իր աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու որոշումը Գագիկ Ղազինյանը հրապարակայնորեն գնահատել է որպես քաղաքական՝ այն կապելով նաև իր որդիների քաղաքական գործունեության հետ։

Ղազինյանների ընտանիքի անդամները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում և հանդես եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքերից։ Գագիկ Ղազինյանի ավագ որդին՝ Արթուր Ղազինյանը, եղել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր և իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությամբ հանդես եկած քաղաքական գործիչ։ Նրա մյուս որդին՝ Դավիթ Ղազինյանը, ներկայում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Այս ֆոնին արդեն Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունների դադարեցումն էր նրա և նրա ընտանիքի ներկայացուցիչների կողմից գնահատվել որպես քաղաքական շարժառիթ ունեցող որոշում։ Այժմ դրան հաջորդում է մեկ այլ զարգացում, այն է՝ վաղաժամ լուծարվում է նաև ավելի քան երկու տասնամյակ Գագիկ Ղազինյանի ղեկավարած «Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը։

Ընդ որում, խորհրդի գործունեության ժամկետը երկարաձգված էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ գիտության և կրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների և գիտական աստիճանների շնորհման նոր համակարգին անցնելու կապակցությամբ։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է դրա գործունեությունը դադարեցնել արդեն հոկտեմբերի 1-ից։ Մեր աղբյուրները այս որոշումը ևս կապում են Գագիկ Ղազինյանի անձի և վերջին շրջանում նրա շուրջ գործընթացների հետ՝ այն դիտարկելով որպես քաղաքական հայացքներով պայմանավորված վարչական ճնշման շարունակություն։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում նախ՝ դադարեցվում են Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունները ԵՊՀ-ի հետ, իսկ այնուհետև՝ նաև նրա՝ ավելի քան երկու տասնամյակ ղեկավարած մասնագիտական խորհրդի գործունեությունը։

Հատկանշական է նաև, որ խոսքը պարզապես Ղազինյանին խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու կամ խորհրդի կազմը փոփոխելու մասին չէ։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել դադարեցնել հենց ամբողջ մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Սա էական հանգամանք է քաղաքական հետապնդման մասին հնչող պնդումների համատեքստում. եթե խնդիրը Գագիկ Ղազինյանի՝ խորհրդի նախագահ լինելն էր, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ լուծարել ամբողջ խորհուրդը։

Որոշումը հետևանքներ ունի նաև գիտական հանրության համար։ Հայաստանում իրավագիտության ոլորտում գործում է նաև այլ մասնագիտական խորհուրդ, հետևաբար գիտական աստիճան հայցողները չեն զրկվում պաշտպանության հնարավորությունից, սակայն ԵՊՀ խորհրդի լուծարմամբ սահմանափակվում է նրանց՝ մասնագիտական խորհուրդ ընտրելու հնարավորությունը։

Այս պատմության մեջ, սակայն, առանձին պարզաբանման կարիք ունի նաև Երևանի պետական համալսարանի դիրքորոշումը։

«Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը շուրջ երեք տասնամյակ գործել է հենց ԵՊՀ-ում։ Ավելին՝ ԵՊՀ պաշտոնական կայքում այն մինչ այժմ ներկայացված է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդների շարքում, իսկ Գագիկ Ղազինյանը՝ որպես խորհրդի նախագահ։ Հետևաբար, ԵՊՀ ղեկավարությունից ակնկալվում է պարզաբանում՝ տեղյա՞կ է, արդյոք, համալսարանը մասնագիտական խորհրդի գործունեությունը հոկտեմբերի 1-ից դադարեցնելու որոշման մասին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԵՊՀ ղեկավարությունն այդ որոշման վերաբերյալ, և դիմե՞լ է, արդյոք, համալսարանը իրավասու մարմիններին՝ շուրջ երեք տասնամյակ ԵՊՀ-ում գործող խորհրդի գործունեությունը պահպանելու հարցով։

Հատկապես կարևոր է պարզել՝ ԵՊՀ ղեկավարությունը համաձայնե՞լ է խորհրդի լուծարմանը, առարկե՞լ է դրան, թե՞ որևէ դիրքորոշում ընդհանրապես չի հայտնել։

Այս հարցերի պատասխանները կարող են նաև հստակեցնել՝ մասնագիտական խորհրդի լուծարումը գիտական համակարգի վերակազմավորման սովորական վարչական որոշո՞ւմ է, թե՞ այն տեղավորվում է Գագիկ Ղազինյանի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների և նրա նկատմամբ քաղաքական շարժառիթներով վարչական ճնշման մասին հնչող պնդումների ընդհանուր շղթայում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին