Bloomberg-ը հաղորդում է, որ Իրանը պատրաստ է վերականգնել միջազգային տեսուչների մուտքը հարվածի ենթարկված միջուկային օբյեկտներ՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել է այս հնարավորությունը Նյու Յորքում եվրոպացի և մերձավորարևելյան դիվանագետների հետ փակ հանդիպումների ժամանակ։
Բանակցությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, որն ավարտվել է այս շաբաթվա սկզբին։
Bloomberg-ը նշում է, որ տեսուչներին մուտքի թույլտվությունը կարող է լինել Թեհրանի կողմից զիջում, որը կարող է օգնել դուրս գալ փակուղուց ԱՄՆ-ի հետ բանակցություններում։








