Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը գաղտնի այց է կատարել Աբու Դաբի, հաղորդում է իսրայելական «12-րդ ալիքը»։
Այդ աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն առավոտյան մասնավոր ինքնաթիռով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ և ամբողջ օրն անցկացրել այնտեղ՝ երեկոյան վերադառնալով տուն։
Հեռուստաալիքի տարբերակի համաձայն՝ ուղևորության նպատակը նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ մասնավոր հանդիպումն էր։ Զրույցի թեման չի նշվել։ Նեթանյահուի գրասենյակը չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։








