G1 լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան երկրում ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքները։ Արգելքը վերաբերում է վիրտուալ խաղատներին և առցանց խաղերին։
Այն ուժի մեջ է մտնում անմիջապես, սակայն կառավարությունը պետք է 120 օրվա ընթացքում խորհրդարան ներկայացնի օրինագիծ՝ արգելքը հաստատելու համար։ Խաղադրույք կատարողները հնարավորություն կունենան մինչև հոկտեմբերի 5-ը ինքնուրույն դուրս բերել միջոցներ համապատասխան առցանց հարթակներից։ Հոկտեմբերի 6-ից սկսած՝ նման կայքերն ու հավելվածները կդադարեն գործել Բրազիլիայում։
Բուքմեյքերները պարտավոր կլինեն մնացած միջոցները վերադարձնել բանկերի միջոցով։ «Ես որոշել եմ խիստ, արմատական և անհրաժեշտ միջոցառում ձեռնարկել։ Դա նման է քաղցկեղի. կամ դու հեռացնում ես ուռուցքը, կամ ուռուցքը սպանում է մեզ», - Լուլա դա Սիլվայի խոսքերն է մեջբերում G1-ը։
Պորտալը հայտնում է, որ Բրազիլիայի նախագահը նաև Կոնգրեսին է ներկայացրել օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում խաղադրույքները խթանողների համար։








