Ռուսական բիզնեսը բախվել է ԱՊՀ երկրների ընկերությունների պարտքերի աճին։ Այսպես, 2026 թվականի հունիսին պարտավորությունների ծավալը կազմել է 967 միլիարդ ռուբլի՝ 40%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Դրա մասին հաղորդում է «Известия»-ն։
Հիմնական պարտապանների թվում են Ղազախստանի (401,3 միլիարդ ռուբլի), Բելառուսի (327,3 միլիարդ ռուբլի) և Ուզբեկստանի (81,7 միլիարդ ռուբլի) ձեռնարկությունները։
Հայաստանի ընկերությունների բաժին է ընկել 65 միլիարդ ռուբլին (մոտ 770 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ Ղրղզստանի ընկերություններինը՝ 52,3 միլիարդ ռուբլի։
ՌԴ բիզնեսը մատակարարումների դիմաց վճարումները ավելի երկար է սպասում հաշվարկներին առնչվող դժվարությունների պատճառով։ Իսկ չինացի և թուրք մատակարարների հետ մրցակցության պայմաններում գնորդներին նաև ստիպված են լինում տրամադրել վճարման հետաձգումներ։ Այդ ամենը մեծացնում է բեռը ռուսական ձեռնարկությունների վրա և նվազեցնում երկրի ներդրումային ակտիվությունը։








