Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Euronews-ը դարձավ Բաքվի քարոզչամեքենայի ձայնը»․ կոշտ քննադատություն՝ Արցախի հայկական ժառանգության մասին հրապարակման հասցեին․ Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․


Հայաթափված Արցախ տարբեր երկրների դիվանագետների, մասնավորապես՝ եվրոպացի դիվանագետների վերջին խայտառակ այցը նշանավորում է հակահայկական քաղաքականության մի նոր՝ կազմակերպված փուլի սկիզբ, որը միտված է միջազգային մակարդակով արցախահայության հայրենազրկման արդյունքների աստիճանական օրինականացմանն ու լեգիտիմացմանը։


Այդ նույն գործընթացի հերթական դրսևորումն է մի քանի ժամ առաջ Euronews-ի անգլերեն ծառայության հրապարակումը՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի՝ Դուբայում կայացած Euronews Forum-ում ունեցած ելույթի մասին (հղումը՝ մեկնաբանությունում)։
 

Ադրբեջանում քրիստոնեական ժառանգության իբր օրինակելի պաշտպանության մասին Հաջիևի պնդումները Euronews-ը գրեթե ամբողջությամբ վերարտադրում է առանց որևէ փաստական ստուգման։ Հայկական կողմի առարկություններին հատկացված է ընդամենը մեկ ձևական նախադասություն․ ասվում է, թե Հայ եկեղեցու ներկայացուցիչները Բաքվին մեղադրում են Ղարաբաղում եկեղեցիներ քանդելու մեջ, իսկ Ադրբեջանը դա հերքում է։
 

Մինչդեռ խոսքը վաղուց արդեն հայկական կողմի ինչ-որ «մեղադրանքների» մասին չէ։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը փաստագրված է նաև անկախ հետազոտողների կողմից, այդ թվում՝ Cornell և Purdue համալսարանների Caucasus Heritage Watch ծրագրի արբանյակային ուսումնասիրություններով։ Դրանցով հաստատվել է, օրինակ, Շուշիի՝ 1847 թ. կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ամբողջական ոչնչացումն ադրբեջանական վերահսկողության հաստատումից հետո։ Նույն հետազոտական ծրագիրը փաստագրել է Նախիջևանում իր տեղորոշած հայկական միջնադարյան և վաղ նոր շրջանի 110 վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ի՝ 98 տոկոսի ոչնչացումը 1997–2011 թվականներին։
 

Euronews-ն այս փաստերից և ոչ մեկը չի հիշատակում։ Չի հիշատակում նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թ. Ադրբեջանին ուղղված պահանջը՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը։
 

Փոխարենը Հաջիևն անարգել զարգացնում է հայկական պատմական ժառանգության յուրացման ադրբեջանական քարոզչության առանցքային թեզերից մեկը։ Կովկասյան Աղվանքի՝ IV դարում քրիստոնեություն ընդունելու փաստը նա ներկայացնում է որպես ժամանակակից Ադրբեջանի քրիստոնեական հնագույն պատմության մաս։ Իսկ Euronews-ը նույնիսկ չի հարցնում, թե պատմական ի՞նչ հիմքով է IV դարի Կովկասյան Աղվանքը նույնացվում XX դարում ստեղծված Ադրբեջանի Հանրապետության հետ։
 

Այսպիսով՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը կամ պարզապես լռության են մատնվում, կամ իջեցվում են «հայկական կողմը պնդում է, Ադրբեջանը հերքում է» պարզունակ բանաձևի մակարդակի, մինչդեռ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի պատմաքաղաքական կեղծ թեզերն առանց որևէ լուրջ ստուգման լայնորեն տարածվում են միջազգային լսարանի համար։
 

Սա ոչ թե լրագրություն է, այլ կեղտոտ քարոզչություն՝ հօգուտ Ադրբեջանի։ Այսպիսի հրապարակումներով միջազգային հանրությանը հետևողականորեն ընտելացնում են հայաթափված Արցախի նոր իրականությանը՝ միաժամանակ նրա գիտակցությունից ջնջելով Արցախի հայկական պատմական ու մշակութային պատկանելությունը։
 

Հայաթափված Արցախ այցելող օտարերկրյա դիվանագետների լռությունն ու դրան հաջորդող միջազգային լրատվամիջոցների այսպիսի հրապարակումները նույն գործընթացի տարբեր դրսևորումներն են։ Բաքվի քարոզչական կեղծիքներն այս ճանապարհով մտցվում են միջազգային տեղեկատվական շրջանառության մեջ և աստիճանաբար մատուցվում որպես ընդունված ու անվիճելի իրողություններ։
 

Ճանաչենք մեր «եվրոբարեկամներին» նրանց գործերով, որպեսզի կարողանանք կանխատեսել նրանց հետագա խարդավանքները։

Լրահոս

Պենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական Ամերիկայում
Կարևոր
«Euronews-ը դարձավ Բաքվի քարոզչամեքենայի ձայնը»․ կոշտ քննադատություն՝ Արցախի հայկական ժառանգության մասին հրապարակման հասցեին․ Այվազյան
Հայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը
ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներ
Global Times. Լուսինը ռազմականացնելու ԱՄՆ փորձերը սպառնում են բոլոր երկրների անվտանգությանը
Դեպի Գերմանիա՝ Խաղաղության մրցանակի հետևից․ Մեր առաքելությունը կավարտենք. Նեթանյահուն՝ Իրանին
Այդ հրաշքն ունի անվանում՝ «Ուժեղ Հայաստան» և Ս․ Կարապետյան. Բաղդասարյանը՝ «Meta»-ի զեկույցի մասին
Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել
Ռուսաստանի շուրջ պայթյունավտանգ զարգացումներ․ Չինաստանը, Հնդկաստանը և ԿԺԴՀ-ն կոշտ արձագանքում են
Հովակիմյանին գզելու բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան
Վարչապետն ասել է, որ մենք մշտապես պիտի լինենք ինքնակրթման պրոցեսի մեջ. Էդուարդ Աղաջանյան
Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` փողոցում առկա ազդանշանն արգելող նշանի մասին
Վերջին 2 տարում անվանափոխված կուսակցություններին պետք է արգելել մասնակցել ընտրություններին. Ղազարյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է․ շնորհավորական ուղերձ՝ Արարատյան թեմից
Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանների ձևավորման հիմքում դնելը ձիով քայլ էր․ Մարիա Կարապետյան
Ձեր «հայրենասիրությունը նշանակում է ռուսասիրություն և թրքատյացություն». Հայկ Կոնջորյան
Քյաբաբների ու շալվարների համար դրսից մեծ գումարներ էին ուզում․ Արայիկ Հարությունյան
Նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական բեսպրեդել է, որևէ իրավական գործընթաց չկա․ Խաչատրյան
Դատախազությունն ամեն օր սուտ է խոսում, սա Փաշինյանի քիմքին համապատասխան գործ է․ Գեղամ Մանուկյան

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներ

Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է․ շնորհավորական ուղերձ՝ Արարատյան թեմից

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և բոլոր մարզերում

Սեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը

2027 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. Գառնիկ Դանիելյան

«Զբաղվե՛ք «Շառլոտ» ակումբով». Փաշինյանի հրահանգը․ Վրաստանը սահմանափակում է Իրանի թռիչքները

Կուզեի՝ Ադրբեջանում մի հատ Նիկոլ լիներ, որ լիքը հողեր ունենայինք. քաղաքացին՝ Տիգրանաշենի հարցի մասին

Ջավախահայ գործիչները Փաշինյանից պահանջում են պարզաբանել Սփյուռքի մասին խոսքերն ու ներողություն խնդրել ԱԺ բարձր ամբիոնից

Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը

24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում

Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը

Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Ո՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին

ՍԴ-ն կանաչ լույս տվեց TRIPP-ին. Պուտինը վախենում է. Զելենսկի (տեսանյութ)

Թրաֆիքինգ, կոկաին՝ թաքցրած տներում, միլիոններ՝ պահարանում, կեղծ դոլարներ՝ փոխանակման կետում

Արմեն Այվազյան․ «Գրոնոյին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել»

Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ)

Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է»

Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, հակառակ դեպքում ծանր խնդիրներ կունենաս»