Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման խայտառակ պատմությունը հասել է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներից պարզաբանումներ են պահանջվում գործադիրի կողմից, իրականացվում են փորձաքննություններ և ուսումնասիրություններ՝ պարզելու, թե ինչպես է սնդիկը հայտնվել բնակիչների օգտագործած ջրում և ովքեր են պատասխանատու։

Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ իսկ մինչ այդ ո՞վ էր վերահսկում և ինչպե՞ս բնակիչը բացահայտեց, որ իր տան ծորակից հոսող ջրում առկա է սնդիկ։Պաշտոնական տվյալներով էլ՝ Ծավի բնակչի ահազանգից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ջրի նմուշ են վերցրել, և լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։ Կրկնակի նմուշառում է կատարվել չորս կետից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն շեղումը կրկին հաստատվել է։Այսինքն՝ վտանգը հայտնաբերել է ոչ թե պետական վերահսկողության համակարգը, այլ բնակիչը՝ ջրում մետաղական զանգված նկատելուց հետո։ Միայն ահազանգից, ուշացած նմուշառումներից և արդյունքների հաստատումից հետո հանրությանը զգուշացվել է, որ Ծավի ծորակի ջուրը չպետք է օգտագործել։

Հետևաբար՝ ո՞վ է պատասխանատու, որ վտանգը ժամանակին չի հայտնաբերվել։Եթե ՀՎԿԱԿ-ը իրականացնում է նմուշառում և լաբորատոր վերահսկողություն, ապա ո՞վ պետք է ապահովեր, որ նման ահազանգից հետո պետական ամբողջ համակարգն անհապաղ գործեր։Մինչ օրս անպատիժ է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով հանրության առողջության թիվ մեկ պատասխանատուն է։Եթե Առողջապահության նախարարության համակարգում հանրային առողջության և ՀՎԿԱԿ-ի աշխատանքների համակարգումը վերապահված է փոխնախարար Լենա Նանուշյանին, ինչո՞ւ մինչ օրս նրա պատասխանատվության հարցը չի բարձրացվել։ Անհասկանալի է։Նույն հարցն ուղղվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, պետբյուջեից միլիոններ ստացող Սլավիկ Սարգսյանին․ եթե կառույցը վերահսկողական գործառույթներ ունի առողջապահության ոլորտում, ինչո՞ւ ահազանգից մինչև բնակչությանը պաշտոնապես զգուշացնելը տեսչության առավել ակտիվ և տեսանելի գործողություններ չեն եղել։Եվ վերջապես՝ ինչո՞ւ մինչ օրս ՀՎԿԱԿ-ի ղեկավար Ստեփան Աթոյանը պատասխանատվության չի ենթարկվել։ Նա ստանում է միլիոնների աշխատավարձ ու պարգևավճար։

Բայց պետության պարտականությունը միայն «ջուրը մի խմեք» ասելը չէ։ Այն պետք է պատասխանի՝ ինչո՞ւ ջուրը վտանգավոր դարձավ, ինչո՞ւ վտանգը ժամանակին չհայտնաբերվեց, ո՞վ պետք է կանխեր դա և ո՞վ է պատասխան տալու։Առավել ևս, որ սա ջրի անվտանգության շուրջ առաջին մտահոգիչ դեպքը չէ․ Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան։Եվ կրկին նույն պատկերն է՝ ուսումնասիրություններ, նմուշառումներ, պարզաբանումներ, զեկույց վարչապետին, իսկ համակարգի պատասխանատուները շարունակում են պաշտոնավարել՝ ասես ոչինչ չի եղել։Նիկոլ Փաշինյանից հիմա պետք է ակնկալել ոչ միայն պատճառները պարզելու հանձնարարական, այլև պատասխան պաշտոնյաների անգործության պատիժների մասով։ Ի վերջո, սա ազգային անվտանգության հարց է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»