Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։ Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում հետ կբաժանվի աշխատանքային ճանապարհներից։Ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից, իսկ նույն օրը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան կրկին նշանակել էր վարչապետ։ Դրան նախորդել էին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն էր ձևավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի՝ օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ներկայացվելուց հետո արդեն պետք է հստակեցվի նաև գործադիրի ամբողջական կազմի հարցը։ Նախարարների հիմնական մասի նշանակման հարցը, ըստ մեր տեղեկությունների, արդեն լուծված է, սակայն փոխնախարարների և պետական համակարգի մի շարք այլ պաշտոնյաների մասով դեռևս վերջնական որոշումներ չկան։Ավելին՝ իշխանական շրջանակներում քննարկվում է պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման հարցը։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է պետական համակարգում ավելացնել երիտասարդ, արտերկրում կրթություն ստացած և միջազգային փորձ ունեցող մասնագետների թիվը։ Մեր տեղեկություններով՝ այս ուղղությամբ վարչապետին բազմաթիվ դիմումներ և առաջարկներ են ներկայացվել, ինչն էլ դարձել է նոր կադրերի ընտրության գործընթացի երկարացման պատճառներից մեկը։Այս պահին մի շարք նախարարություններում աշխատակիցները սպասում են իրենց հետագա ճակատագրի հստակեցմանը։ Մասնավորապես, փոխնախարարների մասով վարչապետը պետք է որոշի՝ ովքեր են վերանշանակվելու, իսկ ովքեր՝ ազատվելու զբաղեցրած պաշտոններից։

Փաստացի, առաջիկա օրերին իշխանական համակարգում սպասվում է կադրային որոշումների նոր փուլ։

Մինչև սեպտեմբերի 3-ը պետք է վերջնականապես պարզ դառնա, թե ինչ կազմով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակելու աշխատանքը և որքանով է նոր կադրերի ներգրավման նրա հայտարարած քաղաքականությունն արտացոլվելու գործադիր իշխանության կազմում»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան

Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»

Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել

Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ

«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան

Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին

Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն