Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող  հիմքով: Այս մասին հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ 

 

Նա գրել է. «Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով մեր վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ և փաստաբան Վահագն Քեշիշյանի վստահորդի միջոցով:

ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ՍՈւՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ:

Նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ ( որն ի դեպ՝ նույնպես իրականության չհամապատասխանող ցուցմունք է տվել ) թվով 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը այս անձանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են:

 

Արամայիս Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ թյուրըմբռնում ունի և Մայր Եկեղեցուց ու Թեմից միլիոնավոր դրամները ստանալու պահերը, կենտրոնացած չլինելու պատճառով, լավ չի ընկալել...

 

Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա:

 

Արամայիս Թախմազյան, առավոտները շաքարաջուր խմի՛ր, հիշողությունդ կարգավորիր, որ մարդկանց քո պատճառով հանիրավի չկալանավորեն:

 

Իսկ այս հրեշավոր ստի պատճառով, մեր վստահորդ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, Նաիրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը:

 

Բոլոր մեղավորների պատասխանի ժամը գալու է Աստծո և օրենքի առաջ»։ 

Լրահոս

Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Լրացուցիչ նորություններ

...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ

Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար

Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին

Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է

Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար

4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության

Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում

Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը

Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել

Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների

Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները