Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար


ԱՄՆ-ում կալիֆոռնիացի բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Medicare պետական բժշկական ծրագրի շրջանակում ավելի քան 45 մլն դոլարի խարդախության համար, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։


Հաղորդագրության համաձայն, նա վճարման հաշիվներ է ներկայացրել բոտոքսի ներարկումների համար, որոնք չեն կատարվել, բժշկական ցուցումներ չեն ունեցել կամ կատարվել են բացառապես կոսմետիկ նպատակներով։


Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, սա այս պահի դրությամբ բոտոքսի ներարկումների հետ կապված խոշորագույն խարդախությունն է։


ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով, 45-ամյա Մայիլյանը Գլենդեյլ քաղաքում գտնվող Healthy Way Medical Center կլինիկայի սեփականատերն էր, որը գեղեցկության և կոսմետոլոգիայի ոլորտի ծառայություններ էր առաջարկում։ Medicare-ը փոխհատուցում է բոտոքսի ներարկումների ծախսերը, երբ դրանք անհրաժեշտ են քրոնիկ միգրենի բուժման համար և նշանակվել են համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում։


Սակայն բժիշկը վճարման հաշիվներ է ներկայացրել հազարավոր միջամտությունների համար, որոնք իրականում չեն կատարվել։ Ավելին՝ նա հայտարարել է ավելի քան 19 մլն դոլարի ծառայությունների մատուցման մասին այն օրերին, երբ կլինիկան փակ է եղել։ Այլ դեպքերում Մայիլյանը Կալիֆոռնիայում կատարված միջամտությունների համար հաշիվներ է ձևակերպել՝ գտնվելով հանգստի Մեքսիկայում, Հավայան կղզիներում, Լաս Վեգասում և այլ վայրերում։ Օրերից մեկում, երբ նա հանգստանում էր Մեքսիկայի Կաբո քաղաքի լողափում, բժիշկը հայտարարել է ավելի քան 200 հազար դոլարի բժշկական ծառայությունների մատուցման մասին։


Երբ դաշնային քննիչները մոտեցել են սխեմայի բացահայտմանը, Մայիլյանը փորձել է թաքցնել խարդախությունը՝ կեղծելով բժշկական փաստաթղթերն ու պացիենտների ստորագրությունները։ Նրանց թվում եղել է մի տղամարդ, որը նշված ժամանակահատվածում գտնվել է դաշնային բանտում։


Ստացված գումարը բժիշկը ծախսել է շքեղության առարկաների, այդ թվում՝ 12 հազար դոլար արժողությամբ XVII դարի արբալետի, 3 հազար դոլարանոց կտավի, Tesla ավտոմեքենաների, ներառյալ Cybertruck-ի, ինչպես նաև Կալիֆոռնիայում անշարժ գույքի ձեռքբերման վրա։


2026 թվականի մայիսին երդվյալ ատենակալների դատարանը Մայիլյանին մեղավոր է ճանաչել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով խարդախության ինը և առողջապահության ոլորտում հանցագործության քննությանը խոչընդոտելու երեք դրվագներով։ Բացի 15 տարվա ազատազրկումից՝ դատարանը կարգադրել է բռնագրավել ավելի քան 16 մլն դոլար արժողությամբ գույքը և պարտավորեցրել դատապարտյալին Medicare-ին վճարել մոտ 32,9 մլն դոլար՝ որպես վնասի փոխհատուցում։


Գործը քննել են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության գլխավոր տեսուչը։

Լրահոս

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա
Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Լրացուցիչ նորություններ

...

Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է

4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության

Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում

Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը

Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել

Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների

Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ

Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը

Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է