Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածների, չնայած վերջերս տարածված կեղծ լուրերին, որոնց համաձայն՝ ռուսները անցանկալի են կամ վտանգի տակ են։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Իհարկե, մեր դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, ցանկացած տեսակի։ Սա այն բանն է, որի մասին մենք պետք է շատ բացահայտ խոսենք։
Եվ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Վրաստանը բոլոր զբոսաշրջիկների համար ապահովի համապատասխան միջավայր։ Սա մեր մշակույթն ու ավանդույթներն են, և սա հենց այն է, ինչը համապատասխանում է մեր երկրի տնտեսական շահերին», - ասել է կառավարության ղեկավարը։








