Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են Արևմտյան ափի Իտմար բնակավայրի մոտ դանակահարության հետ կապված ահաբեկչական հարձակման փորձի մասին։ «Այսօր (հինգշաբթի) Իտմար բնակավայրի մոտ հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարելու փորձերի ժամանակ երկու ահաբեկիչներ դանակահարել են մի իսրայելցու», - ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նշվել է, որ դեպքի վայրում գտնվող մեկ այլ իսրայելցի ճանաչել է ահաբեկչական հարձակումը և չեզոքացրել երկու հարձակվողներին։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ իսրայելական զորքերը ժամանակավորապես շրջափակել են տարածքը, իսկ ոստիկանությունն ու հրշեջները հետաքննում են հրդեհի հանգամանքները։








