Իրանը Բուշեհր նահանգում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք է խոցել, հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը։ «Իրանը Բուշեհրում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք է խոցել», - իր Telegram ալիքում հաղորդել է Press TV-ն։
Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարավային Իրանում ամերիկյան RQ-11 Raven անօդաչու թռչող սարք է խոցել՝ երկրի վրա ԱՄՆ-ի հարձակումների սրման ֆոնին։








