Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում


Ռուսաստանում վառելիքի սուր ճգնաժամի պատճառով առաջացած լցակայանների հերթերում գրանցվել է թոշակառուների մահվան առնվազն երկու դեպք։

 


Լիսվա քաղաքում (Պերմի երկրամաս) հուլիսի 14-ի երեկոյան լցակայանում սպասելիս մահացել է 80-ամյա մի տղամարդ, հայտնում է տեղական «Искра» պարբերականը: Պրիկամյեի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ կանչով ժամանած շտապօգնության բրիգադն իրականացրել է վերակենդանացման միջոցառումներ, սակայն թոշակառուի կյանքը փրկել չի հաջողվել: Որպես մահվան նախնական պատճառ նշվում է սրտային անբավարարությունը։

 


Դրանից առաջ Պետրոզավոդսկում (Կարելիայի Հանրապետություն) լցակայանի հերթում մահացել էր 75-ամյա մի վարորդ: Ինչպես հայտնում է ASTRA-ն՝ հղում անելով ականատեսների վկայություններին, ողբերգական դեպքը գրանցվել է Հանրապետական հիվանդանոցի մոտ։ ՆԳՆ-ում հաստատել են մահվան փաստը, սակայն դրա հստակ պատճառը չեն նշել։

 


Հերթերում արձանագրվող մահվան դեպքերը տեղի են ունենում վառելիքի համատարած դեֆիցիտի ֆոնին, որը համակել է ամբողջ Ռուսաստանը: Reuters-ի իրազեկ աղբյուրների տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանը զրկվել է իր նավթավերամշակման գործարանների հզորությունների շուրջ 40%-ից։ EA Analytics-ի գնահատմամբ՝ հուլիսին նավթավերամշակման ծավալը նվազել է օրական մինչև 3,91 միլիոն բարելի, ինչը նվազագույն մակարդակն է 2005 թվականից ի վեր և 27%-ով ցածր է, քան նախորդ տարի։ Energy Intelligence-ի վերլուծաբաններն արտադրությունն էլ ավելի ցածր են գնահատում՝ օրական 3,58 միլիոն բարել, ինչը կարող է դառնալ նվազագույնը 2002 թվականից ի վեր։

 


Ներկայում, Energy Intelligence-ի տվյալներով, Ռուսաստանում պարապուրդի մեջ են գտնվում օրական շուրջ 3,1 միլիոն բարել ընդհանուր արտադրողականությամբ հզորություններ, իսկ նավթամթերքի ամսական դեֆիցիտը գնահատվում է 400-600 հազար տոննա։ Վառելիքի վաճառքի պաշտոնական սահմանափակումներ են մտցվել ավելի քան 40 տարածաշրջանում, սակայն, The Insider-ի հաշվարկներով, տարբեր լիմիտներ ու արգելքներ փաստացի գործում են Ռուսաստանի գրեթե բոլոր սուբյեկտներում, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում։

Լրահոս

Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը
ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է
Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ)
Գելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել
ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների
Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը
Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը
Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում

40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է

Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)

Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ

Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է

Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ)

Գելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել

ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների

Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը

Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը

Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքները

Փեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբ

Իրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջ

Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով

Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար

Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Թրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռ

«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով