Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շանհայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ով ժամանել էր մասնակցելու Արհեստական ինտելեկտի (ԱԻ) համաշխարհային համաժողովին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի «Սիջիաո» հյուրանոցում։
Նրանց զրույցի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Արհեստական ինտելեկտի համաշխարհային համաժողովը և Արհեստական ինտելեկտի գլոբալ կառավարման բարձր մակարդակի համաժողովը մեկնարկում են Շանհայում հուլիսի 17-ին։
Միջոցառումների շարքը չինական մետրոպոլիսում կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։








