Միացյալ Նահանգները պաշտպանում է Պարսից ծոցի բոլոր արաբական պետություններին և ակնկալում է փոխհատուցում Հորմուզի նեղուցում նավարկությունն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ մասը։
Մենք գումար ենք ծախսում», – ասել է նա՝ հուլիսի 13-ին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։ «Մենք փոխհատուցում ենք ստանալու այն երկրներից, որոնց օգնում ենք նրանց պաշտպանելու համար», – ընդգծել էԹրամփը՝ անդրադառնալով Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքն ապահովելու Վաշինգտոնի ջանքերին։
Այն երկրների թվում, որոնց ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերում այս ոլորտում, Թրամփը նշել է Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։








